Լրահոս

2022-02-18
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոնղոլիայի նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ անսպասելիորեն հրկիզել է իրեն
    Մոնղոլիայի հասարակական աշխատանքների նախարարը խոստացել է 100 հազար էժան տուն կառուցել, իսկ անհաջողության դեպքում հրկիզել իրեն։ Տարեվերջին նա կառուցել է 70 000 միավոր։ Նա մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ անսպասելիորեն հրկիզել է իրեն:
    18:45
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ Փաշինյանի կալավանցի խորհրդականը չի վերադառնում Սյունիքից
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կշարունակի մնալ Սյունիքում: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով» միջգերատեսչական աշխատանքային խումբը: Հենց այս աշխատանքները կազմակերպելու առաքելությամբ էր Ռոբերտ Ղուկասյանը գործուղվել Սյունիքի մարզ։ Նկատենք՝ վարչապետի այդ որոշման մեջ նշված էր՝ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում մնալու է 2021 թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը, բայց, ինչպես ասում են, եռակողմ հայտարարության հետևանքների մասին կառավարության հաշվարկները խիստ լավատեսական էին. վարչապետի խորհրդականի սյունիքյան առաքելությունը նորից հետաձգվեց, այս անգամ՝ 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16: 168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն անդրադառնալով իր երկարաձգվող գործուղմանը՝ նշեց, որ միջգերատեսչական խմբի մի շարք ծրագրեր դեռևս պետք է շարունակվեն, ինչի համար պետք են ինտենսիվ աշխատանքներ: «Նախորդ տարվա ընթացքում հիմնական շեշտադրումներն ավելի շատ անվտանգային միջավայրին էին ուղղված, այժմ ավելի շատ սոցիալ-տնտեսական զարգացման վրա կգնանք՝ միևնույն ժամանակ շարունակելով անվտանգային միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրերը: Շուտով կանենք հերթական նիստն այստեղ, ու վստահ եմ, որ նորից շուրջ 100 ծրագիր կհաստատվի, եթե ոչ ավել, որովհետև կուտակվել են խնդիրներ: Այս պահին շուրջ 70 ընթացիկ ծրագրեր կան: Իմ գործուղումը զուտ պայմանավորված է նրանով, որ անցյալ տարվա կիսատ թողածը շարունակեմ»,- մանրամասնեց վարչապետի խորհրդականը: Հարցին՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պարբերաբար բարձրաձայնվող խնդիրները, այդ թվում՝ մարդատար մեքենաների համար անանցանելի այլընտրանքային ճանապարհների հարցը, ինչի պատճառով բնակիչները բախվում էին ամենատարբեր իրավունքների խախտումների, իրենց լուծումները ստացե՞լ են, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց. «Ինտենսիվ շինարարության մեջ են ճանապարհները, նաև, օրինակ, Որոտանի դպրոցին աշխատանքային խմբով նոր միկրոավտոբուս ենք տվել, նախատեսում ենք Խոզնավարի դպրոցին նույն տրանսպորտային միջոցից տրամադրել, որպեսզի ուսուցչական կազմը կարողանա տեղափոխվել, և էլի դպրոցների կան: Որոտանում շուտով կգործի հացի արտադրամասը, որպեսզի իրենք տեղում կարողանան հաց թխել. մենք մինչ այս պահն ամենօրյա գրաֆիկով ապահովում էինք երեք գյուղերի՝ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, բնակիչների հացը: Տարբեր խնդիրներ կան, որ փորձում ենք լուծել. բնականաբար, բոլորս էլ գիտենք՝ խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնահերթ կարգով, ինչքան հնարավոր է, սեղմ ժամկետներում լուծում ենք»: Իսկ թե ինչպես են լուծում այն բնակիչների խնդիրները, որոնց արոտավայրերը, հողերը մնացել են թշնամու վերահսկողության տակ կամ ուղիղ դիտակետում՝ մեր հարցին ի պատախան էլ՝ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ որոշ հատվածներում պատրաստվում են մասշտաբային անցում կատարել դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն: «Կոնկրետ Ճակատենի թևում նոր ծրագրեր են լինելու գյուղացիական տնտեսությունների աջակցման. հանդիպել եմ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, և կառավարության հետ համատեղ ծրագրեր կարվեն այդտեղ, որպեսզի մեկնարկեն ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, այսինքն՝ ոչ թե մեծ տարածությունների վրա մշակվեն, այլ, բնականաբար, իրենց հողատարածքները փոքրանում են, և այդտեղ արդյունավետությունը պետք է մեծանա: Այսինքն՝ պետք է մասշտաբային անցում կատարենք դեպի բարձրարժեք մշակաբույսեր: Բայց առաջնահերթը ոռոգման համակարգի խնդիրների լուծումն է»,- եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը:
    18:43
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավորը ձգել է վարույթը՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր զրկելով կալանքի վերանայման իրավունքից․ Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մեր վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավոր՝ Տիգրան Սիմոնյան։ Կալանավորվելուց 50 օր հետո։ Բողոքը բերելուց 45 օր հետո։ Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։ Եվ ահա, դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին (գրառումս կցում եմ):
    18:39
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը. Թուրքիայի պաշտպանության նախարար
    Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը: Նա մասնավորապես նորից կրկնել է թուրքական թեզերը Ղրիմի վերաբերյալ, առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»: Թուրք պաշտոնյան նաև խոսել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին՝ նշելով, որ Անկարան չի հրաժարվի իր սկզբունքներից: Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը՝ Աքարը պնդել է, որ Անկարան «ամեն ինչ անում է, որ լարվածությունը նվազեցվի, և կողմնակից է երկխոսության»:
    18:38
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև
    Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացավ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար (Secretary West) Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերը, ինչպես նաև՝ երկու երկրների ԱԳ նախարարների միջև 2021թ․ հոկտեմբերին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերը քաղաքական, առևտրատնտեսական, կրթության և մշակույթի, պաշտպանական, հաղորդակցությունների և զարգացման գործընկերության ոլորտներում: Երկուստեք անդրադարձ կատարվեց միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։ Կողմերը մտքեր փոխանակեցին նաև մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
    18:28
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ
    Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Փետրվարի 12-ին «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են և սպառնացել: Ավելի ուշ «Politik.am» կայքի կողմից հրապարակվեցին նաև ասվածն ապացուցող տեսակադրեր: Ի պատասխան այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության հարցման՝ ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ Բորիս Մուրազին ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել, որ ապօրինի ներխուժել են գրասենյակի տարածք. դիմումի մեջ ներկայացված հանգամանքները ստուգվում են: Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ, բոլորին զսպվածության կոչ է անում՝ անկախ հուզական վիճակից ու կենսական հանգամանքներից: Հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները՝ կանխելով նմանատիպ հետագա այլևայլ հակաօրինական գործողությունները»: Հայաստանի ժուռնալիստների միություն
    18:14
    18.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Նկարը վերցնելիս նշեք հեղինակին. ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրում են Ալեն Սիմոնյանին
    Ֆեյսբուքյան օգտատերերը «ոգեշնչված» ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ նախագահի նստավայրում արված լուսանկարից իրենց ֆեյսբուքյան էջերում մեջքից արված լուսանկարներ են հրապարակել: Օգտատերերն այսպիսով ծաղրելով են Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱՄՆ նախկին նախագահին կրկնօրինակելու մեջ:
    18:07
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիները Հայաստան գալու փոխարեն թող մեր գերիներին տան. գալիս են, որ ի՞նչ անեն. Արտակ Զաքարյան
    Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակներում ադրբեջանցիներն առաջին անգամ Հայաստան են ժամանել դեռևս 2012-ին: Այդ ժամանակ «Եվրանեսթի» պատվիրակության ղեկավարն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, որի գնահատմամբ՝ այն ժամանակ ու այժմ բոլորովին այլ Հայաստանում էինք ներկայացնում, և ըստ այդմ՝ մեր դիրքերն ու կարգավիճակն էլ այլ էր: Այն ժամանակ, հիշում է Զաքարյանը, իրենք միջազգային հանրույթի հետ քննարկում էին արցախահայության ինքնորոշման խնդիրն ու պայքարում իքնանորոշման իրավունքի ճանաչման համար: Ադրբեջանցիներն էլ, իրենց կարողությունների չափով, պայքարում էին նույն այդ իրավունքի դեմ: Նույն 2012-ին կրկին «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում էլ ադրբեջանցիներն էլ Երևան են այցելել, բայց նրանց՝ այդ ժամանակվա այցերն, ըստ նախկին փոխնախարարի, ստորադասված կարողություններով էին: Երբ 2012-ին Բաքու էին այցելել, հիշում է, հենց Միլի Մեջլիսում կարողացել են չեզոքացնել ադրբեջանցիների կեղծ ու ագրեսիվ հռետորաբանությունը: «Յուրաքանչյուր պետություն իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան նիստին, բայց ո՞րն է մեր իշխանության օրակարգը»,- հարց է բարձրացնում նա: 2015-ին երբ «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը Զաքարյանն էր, պատվիրակությունը պահանջել ու հասել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը, որին գրեթե բոլոր երկրները կողմ են քվեարկել: Իսկ այժմ, ըստ նախկին պատգամավորի, Փաշինյանի իշխանությունը եվրոպական այս հարթակում միայն խաղաղասիրություն է խոսելու: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահը շեշտում է՝ «Եվրանեսթի» ընդունած բանաձևերն ու հայտարարությունները քաղաքական առաջնահերթություն են սահմանում Եվրամիության գործադիր մարմնի համար: Հետևաբար, նմանատիպ զեկույցների ու բանաձևերի ընդունման համար պետք է գործադրել ամեն ջանք: Հետագայում «Եվրանեսթի» կողմից ընդունված բանաձևերի տեսքստերն ուղարկվում են Եվրամիության ու Արևելյան գործընկերության անդամ երկրների կառավարություններին՝ որպես քաղաքական փաստաթուղթ: Կընդունե՞ն կառավարությունները, թե՞ ոչ, դա այլ հարց է, պարզապես պետք է ընկալել, որ այդ աշխատանքների արդյունքում է ձևավորվում ու արտացոլվում պետության արտաքին քաղաքականությունը:
    18:05
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Իշխանությունը ստվեր է պատին. լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում». Սերժ Սարգսյան
    «Իշխանությունը ստվեր է պատին. լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում». Սերժ Սարգսյան
    17:56
    18.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Կամ Երևանից մի խոսացեք, կամ ամոթից, երկուսն էլ չունեք․ նախկին թաղապետը լուսանկարներ է հրապարակել
    Կամ Երևանից մի խոսացեք, կամ ամոթից, երկուսն էլ չունեք․ նախկին թաղապետը լուսանկարներ է հրապարակել
    17:35
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվան հայտարարել է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին
    Մոսկվան հայտարարել է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին
    17:28
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան սպառնում է պատերազմով․ Հունաստանի ԱԳ ղեկավարը մտահոգված է
    Թուրքիան սպառնում է պատերազմով․ Հունաստանի ԱԳ ղեկավարը մտահոգված է
    17:19
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ չի հարուցում․ Վարդևանյանը նշել է դատավորի անունը
    Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ չի հարուցում․ Վարդևանյանը նշել է դատավորի անունը
    17:04
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր
    Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր
    16:56
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովներից մեկի հերթական նիստը
    Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովներից մեկի հերթական նիստը
    16:45
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արցախը Հայաստան է». հայ երկրպագուների ակցիան ադրբեջանական թիմի մասնակցությամբ եվրագավաթի խաղին
    «Արցախը Հայաստան է». հայ երկրպագուների ակցիան ադրբեջանական թիմի մասնակցությամբ եվրագավաթի խաղին
    16:37
    18.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ինչո՞ւ է Նիկոլը փաստաբանություն անում Ալիևի համար. Անդրանիկ Թևանյան
    Ինչո՞ւ է Նիկոլը փաստաբանություն անում Ալիևի համար. Անդրանիկ Թևանյան
    16:32
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է. Էդգար Ղազարյան
    Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է. Էդգար Ղազարյան
    16:26
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թարթառի շրջանում ադրբեջանցիներ են վիրավորվել
    Թարթառի շրջանում ադրբեջանցիներ են վիրավորվել
    16:11
    18.02.22
    Ավելին