Լրահոս

2022-02-18
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: ՊԵԿ նախագահը կարևորել է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։ ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովել գործուն աջակցություն՝ դրանց իրականացման նպատակով։
    21:14
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրաձգությունները ութ տարի է, ինչ կան․ Ուկրաինայի հայ համայնքն ինչ վիճակում է
    Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է գրեթե ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, ևս մոտ 44 հազարը վիրավորվել է։ Բելառուսի մայրաքաղաքում, ընթացող համակարգող խմբի նիստում քննարկվում է դեէսկալացիան՝ հիմնվելով մինսկյան պայմանավորվածությունների վրա։ Երեկ, ուժայինները կրկին կրակ են բացել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության տարածքի վրա։ « Հրապարակի» հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս, Կիևի հայ համայնքի ղեկավար՝ Նարեկ Գևորգյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է, այնտեղ ապրող հայերի շրջանում չունեն վիրավորներ և զոհեր։ «Այսպիսի հրաձգությունները, ութ տարի է ինչ կան։ Այդ պատճառով լուրջ ուշադրություն չենք դարձնում։ Երեկ 40-ից ավել հրաձգություն է եղել, բայց դրանից ավել էլ է եղել։ Այս դեպքը, կարծես, ինչ-որ մանակապարտեզի հետ կապված է, մանրամասներին չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում ասաց Գլխավոր հյուպատոսը։ Նարեկ Գևորգյանի խոսքով՝ չկա խուճապ հայ համայնքի բնակիչների շրջանում։ Հյուպատոսարաններն աշխատում են իրենց բնականոն հունով։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/96b34bab1a8808134d9da843992e1a79?fbclid=IwAR1TnNLWOJuY8Ssvx538LIMJkUQEpmf_8bqvyRMdVGDiDFKWjTnUpMpk-sc © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    21:12
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես գաղտնի պահել պետծառայողների «դրսի կայֆերը»․ «Oragir.news»
    «Oragir.news»-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի ու իշխանական պատգամավորների միկոնոսյան հայտնի սկանդալից հետո Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողներին ու իր թիմակիցներին հրահանգել է արտասահման գործուղման ու հանգստի մեկնելիս ոչ մի դեպքում «դրսում» արված լուսանկարներ չհրապարակել սոցցանցերում և զուսպ լինելու իմիտացիա ստեղծել: «Դրսի կայֆերը» գաղտնի պահելու հրահանգը տարածվում է նաև Հ1-ի ղեկավար կազմի վրա: Լուսանկարներ թույլատրվում է հրապարակել միայն սովորական աշխատակիցներին, եթե նրանք լուսանկարվել են Հայաստանի մարզերում՝ հանգստյան օրերին: Հատկապես լրագրողական շրջանակների հետ կապեր ունեցողների հանդեպ վերջին շրջանում էլ ավելի է մեծացել վերահսկողությունը՝ ոչ միայն սեփական լուսանկարները հրապարակելու, այլև «թավշյա» իշխանությունների գործողությունները հրապարակայնորեն քննադատողների լուսանկարները «լայքելու» առումով:
    21:07
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակը քանդած ու կործանած, անհայրենիք դավաճանից սկսեք․ Շուշան Պետրոսյան
    «Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանն է: - Շուշան, փետրվարի 25-ին համերգային ծրագրով եք հանդես գալու: Մի փոքր պատմեք, թե ինչ կատարումներ են հնչելու: - Այո, փետրվարի 25-ին մենահամերգս է, դեկտեմբեր ամսից վեցերորդ անգամ, մեկն էլ Արցախում ունեցա դեկտեմբերի 28-ին։ Հնչում են սիրված և անծանոթ երգեր, նաև երգի պրեմիերաներ են եղել։ Հունվարի 28-ին համերգս նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին ու կոչվում էր «Երազ, իմ երկիր…», տարբեր խորագրերով թեմատիկ համերգներ եմ ունենում, ուր միևնույն է սիրված երգերը հանդիսատեսի պահանջով կատարվում են։ - Երգելու պահանջ զգո՞ւմ եք: Արվեստագետներից շատերը պատերազմից հետո ստեղծագործել չեն կարողանում…. - Երգելու պահանջ մի՛շտ կա, մնում է սիրտը երգի։ Երբ գիտես, որ երգդ ոգի ու ուժ է տալիս, պարտավոր ես երգել եթե ո՛չ սրտով ապա մտածված, ամեն դեպքում չկոտրվող ոգով։ Գիտե՞ք, այդ չարարող արվեստագետները ինձ հիշեցնում են «վայ-վայ, ես Արցախ գնալ չեմ կարող, չեմ դիմանա… նրանց էլ Շուշիի մոտ կանգնած տեսնեմ, կգժվեմ…»: Հարց է ծագում՝ «Իսկապե՞ս», այսինքն՝ ակամայից միանալ Արցախ-Հայաստան կամուրջը քանդող կապիտուլյանտների ծրագրի՞ն, այլևս չգնալ Արցախ ու վե՞րջ։ Չեմ հասկանում։ -  Հիմա բանակում դավաճաններ եմ հայտնաբերվում: Սա ի՞նչ է՝ Ձեր կարծիքով: - Հակիրճ ասեմ։ Բանակը քանդած ու կործանած անծագում, անհայրենիք դավաճանից սկսեք: - Իշխանությունների թիրախում, կարծես, դատական համակարգն է: Այս գործընթացը հարի՞ր է ժողովրդավար երկրին: - Ի՞նչ, ժողովրդավարությու՞ն։ Դատական համակարգում իսկականները (դատավորները) բնականաբար թիրախավորվում են, 33 արծաթով ծախվածներ ազատ ճեմում են ըստ տրամաբանության։ Արժանապատիվ իսկականներին հարգանքս։ -Մտավորականներն օրեր առաջ հանդիպել են նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին: Այդ առիթով համացանցում մեծ աղմուկ բարձրացավ: Ճի՞շտ էր նրանց այդ քայլը։ - Հայրենիքս, Արցախս, մի ամբողջ կորսված սերունդ ու տղերքի հիշատակը գերագույն արժեք են, ի՞նչ հարց եք տալիս ինձ հիմա։ էդ հարցը ԻՆՉԻ՞ մասին է։ Կասեք զառամյա՞լ են, չեն գիտակցել, կարդացի նման «արդարացնող» գրառումներ։ Մեծն Վիկտոր Համբարձումյանը 88-ին Մոսկվայում հացադուլի նստեց, նա 80 տարեկան էր, Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, 80 տարեկան էր, շարունակե՞մ։ Հրապարակում մեր կողքին մեծեր էին կանգնած, տարեցներ, ում համար Հայրենիքն ու արժանապատվությունը մեկտեղված էին։ Բաքվի, Սումգայիթի հայերի կոտորածները ինչպե՞ս կարող էր որևէ հայ՝ անկախ տարիքից, հանդուրժել։ Տարեցից երիտասարդ հրապարկում էինք։ Բա մի ամբողջ սերունդ չկա, զոհվածներ, անհետ կորածներ, գերեվարվածներ ու վիրավորներ… Այսինքն՝ ինչ-որ ընդունելի եզր դեռ կա՞ կապիտուլյանտի ու իր թիմից որևէ մեկի մեջ։ Հրաժարվում եմ հասկանալ: - Շուշան, իսկ մտավորականներին արժե՞ ներքաշել քաղաքականության մեջ, ավելին` բաժանել սևերի ու սպիտակների: - Մտավորականությունը քաղաքականության մեջ պետք է լինի այնքանով, որքանով որ մտավորականությունը հասարակության հենց այն շերտն է, որ ի զորու է տրամաբանել, մտածել։ Աշխարհի մարտահրավերների ամբողջական պատկերում մեր դժվար, թշնամիներով շրջապատված, թիրախային երկիրը ո՛չ միայն սրտով, այլև խելքով է պետք ճանաչել ու սիրել։ Մեր տանջահար ու հրաշք հայրենիքը արժանի չէ անտարբեր պատեհապաշտներին: Ինչ վերաբերում է սև-սպիտակ բաժանելուն, ապա միայն մտավորականությունը չէ, որ սևերի ու սպիտակների է բաժանված, ավաղ, ու առավել ևս, եթե մտավորականն է նման բաժանում անում, ուրեմն, բնավ, մտավորական կոչվելու իրավունք չունի, որովհետև մտավորականին է ի վերուստ տրված մտածելու ունակ լինել։ Իսկական հայի համար հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին, Հայոց Բանակը, դպրոցը, հայ մշակույթը ու հայը պետք է գերագույն արժեք լինեն։ Եթե այս ամենը կարևոր չեն, ուրեմն էլ ի՞նչ մտավորական։   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3879a267f3f3834479242ee9cc1ab9bb?fbclid=IwAR1heVX5fvauvY0u-fX2UbzX3xHoUenK6hLv9LXjwpFwQZOsD8iSr9elEdo © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    20:50
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնեցկի կենտրոնում խոշոր պայթյուն է որոտացել
    Դոնեցկի կենտրոնում խոշոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Գործակալության թղթակիցը հայտնել է, որ պայթյունը որոտացել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, մոտակայքում գտնվող շենքերը չեն վնասվել, հավանական զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։ Նշենք, որ ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պիշուլինը բնակչության զանգվածային տարհանման մասին էր հայտարարել։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչկինը նույնպես բնակիչներին Ռուսաստան տարհանելու հայտարարությամբ էր հանդես եկել։
    20:38
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ. Արման Աբովյան
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսում է խաղաղ բնակչության շտապ տարհանումը դեպի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ սա ոչ միայն հումանիտար խնդիրների լուծում է ռուսների կողմից, այլ նաև շատ լուրջ ազդակ է առ այն, որ Ռուսաստանը հարկ եղած դեպքում չի հապաղելու ուղիղ ռազմական բախումից։ Իհարկե, ստեղծված իրավիճակը շատ հստակ «պառկում է» նոր աշխարհաքաղաքական սահմանների (պայմանական Արևմուտքի և Արևելքի միջև) ձևավորման ակտիվ գործընթացների տրամաբանության մեջ, սակայն հիշեցնեմ, որ այս գլոբալ գործընթացն անխուսափելի հարվածելու է նաև Հայաստանի և Արցախի կենսական, եթե կցանկանաք գոյաբանական շահերին: Ի՞նչ պետք է անի այս պարագայում իշխանությունը։ Նվազագույնը՝ այս իշխանությունը պետք է կասեցնի իր ապազգային և թրքահաճո քաղաքականությունը, այսինքն՝ «թարգի» թուրքերի և ադրբեջանցիների հետ հակահայկական «պաչպռոշտիների» գործընթացը և հասկանա միայն մի բան՝ կա՛մ մենք ակտիվ պատրաստվում ենք ամենաբացասական սցենարներին, կա՛մ ուղղակի կդադարենք լինել, այս խոսքի ուղիղ իմաստով»։
    20:20
    18.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ի՞նչ է գրված «Ստամբուլի փաստաթղթում». Փաշինյանի «կամայական թարգմանությունը»
    Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է խոստացված՝ 1999 թվականի «Ստամբուլյան» փաստաթղթի որոշ հատվածներ: Ըստ որոնց՝ հետխորհրդային երկրներում չլուծված հակամարտությունները պետք է լուծվեն երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով, բացառությամբ մի երկրի՝ Ադրբեջանի: Երկրորդ նախագահը ապացույցներով է հերքել՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 23 տարի առաջ Ստամբուլում ԵԱՀԿ երկրների ղեկավարների հավաքին Քոչարյանը ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ:
    20:12
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները կրակում են․ Արմեն Աբալյան
    Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դարձել է սահմանամերձ։ Գյուղի վարելահողերն ու այգիները ձգվում են շփման գծի երկայնքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Բերդաշենի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Աբալյանը։ «Գյուղի դաշտային հատվածը՝ վարելահողերն ու այգիները, գրեթե ամբողջութայմբ դիտարկվում են ադրբեջանական դիրքից։ Իսկ 2,5 կմ խորությամբ, շուրջ 68 հա վարելահող չեն թույլատրում մշակենք։ Ռուս խաղաղապահներն ասել են՝ այդ հատվածը որպես անվտանգության գոտի է ծառայում, չենք կարող ձեր անվտանգությունն ապահովել»,-ասում է Աբալյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե անգամ մարդիկ վտանգավորությունը մի թողնելով՝ փորձեն մշակել, չեն կարող, քանի որ խստիվ արգելված է, որ գյուղատնտեսական տեխնիկա մտնի այդ հատվածը։ «Իրենց այգիներում մարդիկ մեկ-մեկ գնում, աշխատում են, չեն սպասում, որ խաղաղապահը գա։ Մինչև տեղեկացնում ենք, Ստեփանակերտից գալիս են, շատ ժամանակ ենք կորցնում։ Ներկայացուցչություն, որ գալիս էլ է, մի ուղղությամբ են հսկում, մաս-մաս մինչև անում ենք, հետ ենք ընկնում։ Առանց այդ էլ՝ աշխատանքները շատ են դանդաղել»,-նշում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։ Աբալյանն ասում է՝ գրեթե միշտ, երբ մարդիկ իրենց այգիները փորձում են մշակել՝ չսպասելով խաղաղապահներին, ադրբեջանական դիրքից սպառնում են ու ստիպում հետ գնալ։ «Գյուղի արոտավայրերը, բարեբախտաբար, գյուղի հակառակ կողմում են, մարդիկ գոնե անասուն պահելով կարողանում են որոշ չափով հոգալ իրենց հոգսերը»,-նկատում է Աբալյանը։ Անասնագողության դեպքեր Բերդաշենում ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո են եղել։ Դրանից հետո բնակիչներն աչալուրջ են՝ առանց հովվի հսկողության անասուններին արոտ չեն թողնում։ Բերդաշենում խնդիր է թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրը։ Խմելու ջուր գյուղացիները 4 օրը մեկ են ունենում՝ մի քանի ժամով։ Հիմա արտեզյան հոր են ուզում բացել, որպեսզի կանոնավոր ջուր ստանան բերդաշենցիները։ Իսկ ահա ոռոգման ջրի խնդիրն ավելի լուրջ է․ Բերդաշենի վարելահողերն ու այգիները Կարկառից եկող ջրով էին ոռոգվում։ Հիմա թշնամու հսկողության տակ անցած ջրատարով, ինչպես և մյուս բոլոր դեպքերում, ջրի ելքը փակ է։ Աբելյանը նշում է՝ դրա հետևանքով այգիները չորանում են։ Ոռոգման այլընտրանքային տարբերակ են մշակում հիմա։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը լիահույս է, որ կառուցվող ջրամբարն այդ հարցը մասամբ կլուծի։ Արմեն Աբելյանը շեշտում է՝ նախքան պատերազմը մեկ հա խաղողայգուց շուրջ 10 տոննա խաղող էին ստանում, իսկ ցորենի ու գարու ամբարները տարին բոլոր լիքն էին։
    20:07
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի ձայնը լսելի դարձնելու համար քայլեր պիտի ձեռնարկի Հայաստանը. քաղաքագետ
    Այն, որ Արցախի Հանրապետության խորհրդարանական խմբակցությունները պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անեին անհապաղ քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մասին օրենք ընդունեին, հասկանալի է և բնական, սակայն միայն Արցախի խորհրդարանի այս քայլերը դիվանագիտական կամ աշխարհաքաղաքական գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ. այստեղ ինտենսիվ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Նրա խոսքով, տարածաշրջանային զարգացումներին հետևող միջազգային հանրությունը Արցախի ԱԺ-ի հայտարարությունները կդիտարկի ընդամենը որպես արցախահայության հոգու ճիչ՝ ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման։ «Եվ սա նորմալ է, որովհետև մարդիկ հասկանում են, որ պետությունը ծանր պարտություն է կրել, կորցրել տարածքների մեծ մասը, և ապագան անորոշ է։ Բայց միայն Արցախի ձայնը բացարձակ բավարար չէ։ Ես չեմ կարծում, որ Հարավային Կովկասում շահեր ունեցող պետությունների մայրաքաղաքներում ինտենսիվ կերպով ՄԽ-ին ուղղված կոչը կամ բռնազավթված տարածքների մասին հայտարարությունն են ուսումնասիրում։ Որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավոր լինի փոխել, և Արցախի ձայնը միջազգային հարթակներում լսելի դառնա, Հայաստանը պետք է ինտենսիվ քայլեր ձեռնարկի։ Հակառակ պարագայում Արցախից հնչող հայտարարութուններն իրավիճակի վրա ռեալ ազդեցություն ունենալ չեն կարող»,- ամփոփեց Բենիամին Պողոսյանը։
    19:55
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի դպրոցներում պարտադիր ադրբեջաներեն ու թուրքերե՞ն կանցնեն
    Yerkir.am-ը գրում է․ Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «հեղափոխական» շունչը տեղ-տեղ անգամ վախեցնում է։ Մասնավորապես կա կետ, որով թուրքերենն ու ադրբեջաներենը հնարավոր է դպրոցում դասավանդվող պարտադիր առարկա դառնան, ասենք, ռուսերենի ու անգլերենի փոխարեն։ Սա հավանական սցենարներից մեկն է, քանի որ ձևակերպումն այնքան անորոշ է, որ ըստ քաղաքական նպատակահարմարության ինչպես ուզենան, այնպես էլ կարող են անել։ Նախ՝ չի նշվում, թե դպրոցակա՞ն կրթական ծրագիր են մտցնելու այս լեզուները, թե՞ բուհական։ Եթե հաշվի առնենք, որ բուհական ծրագրում արդեն ներառված են, ուրեմն իբրև կրթության զարգացման նոր միտում հավանաբար խոսքը հենց դպրոց մտցնելու մասին է։ Ձևակեպումը հետևյալն է․ «կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է՝ «հարևան երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) դասավանդման ներդրում կրթական համակարգում»։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս կետը անհաջող ձևակերպված որակեց, ինչպես նաև անընդունելի համարեց նշված լեզուները, ասենք, անգլերենի ու ռուսերենի փոխարեն ներդնելը։ «Ո՞նց կարող են այդ լեզուները փոխարինել ռուսերենին ու անգլերենին, եթե այդպիսի բան լինի, որը ես այս պահին չեմ կարող ենթադրել, դա միանշանակ անընդունելի է։ Դա չի կարող լինել հանրակրթական խնդիր, դա կարող է լինել նեղ մասնագիտական խնդիր։ Ասենք գուցե մեզ պետք լինի տարեկան 5-10 հոգի, որոնք սովորեն ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն կամ պարսկերեն, բայց ո՛չ դպրոցներում համատարած»,-ասաց կրթության փորձագետը։ Սա մտահոգիչ է նաև այն առումով, որ դասացուցակներն այս պահին էլ դպրոցներում շատ ծանրաբեռնված են, նշեց նա, առավելագույնը կարող են որոշակի դպրոցներում, եթե այդ լեզուներից որևէ մեկի ինչ-որ մասնագետ գտնեն, արտադասարանական խմբակի ձևով ուսուցանել կամ արտադպրոցական հաստատությունում լեզվի խմբակի ձևով։ Համատարած ուսուցում, նրա համոզմամբ, չի կարող լինել, նույնիսկ եթե շատ էլ ուզենան՝ չեն կարող անել, որովհետև ո՞րտեղից են գտնելու այդքան ուսուցիչ։ Սերոբ Խաչատրյանը, հավանաբար, թերագնահատում է կրթության մեր պատասխանատուներին, քանի որ նրանք, եթե ուզենան, Թուրքիայից ու Ադրբեջանից էլ կարող են մասնագետներ բերել իրենց «բարեկամ» երկրների լեզուները Հայաստանում զանգվածաբար ներդնելու համար։ Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրում «Կրթության համակարգի արդյունավետությունը» բաժնում այսպիսի ձևակերպում կա․ «Թե՛ տնօրենների նշանակման, թե՛ նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը ուղեկցվել է կոռուպցիոն երևույթներով և քաղաքականացվածության բացահայտ բարձր մակարդակով: Հովանավորչությունը սովորական երևույթ է եղել ինչպես տնօրենների ընտրության, այնպես էլ՝ ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի ընդունման հարցերում»։ Նախկինների ստվերների հետ կռիվ տալու, պիտակավորման ու վհուկների որսի այս դրսևորումը կրթության զարգացման ծրագրում ավելորդ և անընդունելի է։ «Այս մակարդակի փաստաթղթում գուցե այդ մասին չնշվեր, ավելի ընդհանրական նշվեր, որովհետև սա այդ փաստաթուղթը չէ, կարելի էր ավելի մասնագիտական լեզվով նշել, ասենք, «ընտրության համակարգերը չեն արդարացնում իրենց», որովհետև երբ գրում են «կոռուպցիա», «հովանավորչություն», մեկը կարող է ասել՝ դե ապացույցներ ներկայացրեք»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։ Այս փաստաթղթում նաև նշվում է, իբրև թե տարրական դասարանի աշակերտները կարդալ չգիտեն, կարդացածն էլ չեն հասկանում՝ կարծես կրկնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «երկրի կրտսեր դպրոցը ավարտած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի»․ տպավորություն է, որ միտում կա Հայաստանը թույլ ու անպաշտպան լինելու հետ միասին նաև անկիրթ ներկայացնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուսումնասիրելով կրթության զարգացման ծրագիրը՝ Սերոբ Խաչատրյանի համար նորից անհասկանալի է մնացել, թե մենք որ պետության համար ենք կրթական համակարգ ձևավորում։ «Որպեսզի կրթության զարգացման այս ծրագիրն իմաստ ունենա, պետք է հասկանանք՝ մեր հասարակությունն ինչպիսին պետք է լինի, որ տեսնենք՝ կրթությունը համապատասխանո՞ւմ է դրան, թե՞ չէ։ Հիմա քանի որ այդ հասարակական տեսլականը չկա՝ կրթության ծրագիրը ստացվում է մոտավորապես այսպիսի մի բան՝ ինչ-որ բրենդային բաներ են վերցնում՝ ներառականություն, կրթության արդյունավետություն և դրանց վրա կառուցում»,-ասաց կրթության փորձագետը։ Միակ դրականը այս համատեքստում Սերոբ Խաչատրյանը համարում է ռազմական կրթության դերի կարևորումը, որը Հայաստանի համար առաջնային խնդիր է, բայց եթե ծրագրում «Հայաստան» բառը ոչ մի տեղ չօգտագործվի, աշխարհի 100 երկրի սա կարող է համապատասխանել, կոնկրետ Հայաստանին վերաբերող ոչ մի առանձնահատկություն չկա։ Կրթության փորձագետը ծրագիրը նաև չհիմնավորված հավակնոտ է համարում․ օրինակ, նշված է, որ Հայաստանի առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Այսպիսի արդյունքի, նրա համոզմամբ, մենք դժվար թե կարողանանք հասնել, բայց եթե անգամ կա նպատակ թեկուզ ոչ 4-ը, գոնե 2-ը հասցնելու, ապա սա իրականացնելու համար վաղուց պետք է սկսեինք այդ ուղղությամբ աշխատել։
    19:44
    18.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Զելենսկին պատրաստվում է հարձակվել». Դոնբասում խաղաղ բնակչությանը տարհանում են
    «Դոնբասի խաղաղ բնակչությանն այս րոպեներին տարհանում են»,- հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը: Նրա խոսքով՝ առաջիկա ժամերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրատվում է հրաման արձակել՝ Դոնբասի վրա հարձակման համար:
    19:43
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգ է ստացել
    Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն խնդրելու՝ մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,-հայտնում են նախարարությունից:
    19:42
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ու դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլին․ Պենտագոն
    ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ նահանգներն ու նրա դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլի՝ Ուկրաինայի հարցում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ «ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, ներառյալ՝ Լեհաստանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճգնաժամից խուսափելու և «դեպի ավելի ամուր անվտանգություն» շարժվելու ուղի են առաջարկել։ Ինչ ուղի էլ նա ընտրի, ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, պատրաստ է դրան»,- մասնավորապես, ասել է Պենտագոնի ղեկավարը Վարշավայում՝ ճեպազրույցի ժամանակ։ «Զավեշտալի է, որ այն, ինչը Պուտինը չէր ցանկանում, որ տեղի ունենա, իսկ դա ՆԱՏՕ-ի ամրապնդումն է իր թևում, հենց դա էլ կտեսնի»,- ամփոփել է Լլոյդ Օսթինը։
    19:40
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի նախկին փոխմարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կփոխարինի Ավինյանին
    Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԶՊՄԿ-ից։ Նշենք, որ դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, և ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը։ Հավելենք միայն, որ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022 թ․–ի հունվարին։ Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ավինյանը պետք է Երևանի փոխքաղաքապետ նշանակվի, ինչի համար էլ նման փոփոխություններ են արվել։
    19:30
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում
    Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում կայացած Անատոլի Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարիում: Հայ մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը: Եզրափակչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին: 63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայ բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը:
    19:12
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լևոն Քոչարյանը մարզասրահից լուսանկար է հրապարակել
    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լուսանկար է հրապարակել մարզասրահից։ Ի դեպ Լևոնը շատ հաճախ մարզումների տեսանյութերով է կիսվում իր օգտատերերի հետ։
    19:04
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սիսիանի համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը՝ տրանսպորտային ծառայություն չմատուցելու կապակցությամբ
    Սիսիանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է կանոնավոր ուղևորափոխադրումներ չիրականացնելու պատճառների մասին ու ներողություն է խնդրել բնակիչներից՝ պատճառված անհարմարության համար։ Հայտարարությունում նշված է․ «Սիսիանի համայնքի հարգելի բնակիչներ, համայնքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ համայնքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունը չմատուցելու կապակցությամբ: Տեղեկացնում ենք, որ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը լրացել են. այդ իսկ կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին, ինչպես նաև 2020 թվականի հունիսի 26-ին համայնքապետարանի կողմից հայտարարվել են մրցույթներ, որոնք, սակայն, չեն կայացել՝ հայտեր չներկայացնելու պատճառով: Սիսիանի համայնքապետարանի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ թվով 11՝ Սիսիանի-Ույծ, Սիսիան-Բռնակոթ, Սիսիան-Շաքի, Սիսիան-Իշխանասար-Օդանավակայան, Սիսիան-Աղիտու-Նորավան-Վաղատին-Որոտնավան, Սիսիան-Լծեն-Դարբաս-Գետաթաղ-Լոր-Շենաթաղ, Սիսիան-Տոլորս-Բնունիս-Ախլաթյան, Սիսիան-Տորունիք-Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի, Սիսիան-Անգեղակոթ-Շաղաթ, Սիսիան-Բալաք-Մուծք, Սիսիան-Աշոտավան-Հացավան-Սալվարդ-Թասիկ-Արևիս երթուղիներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ հայտարարելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ համայնքապետարանը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրականացնի՝ բնակիչների սոցիալական պայմանները բարելավելու և բարեկեցիկ դարձնելու համար»:
    19:00
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել է
    Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորիի Գրիգորյանին: Նախարարը բարձր է գնահատել Ասլան Գրիգորյանի կողմից Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդը և հոբելյանական օրվա կապակցությամբ վաստակավոր փրկարարին արժանացրել է պարգևի՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ:
    18:55
    18.02.22
    Ավելին