Լրահոս
2022-02-21
-
ՀասարակականՀրապարակվել են Երևան ժամանող Ադրբեջանի պատվիրակության անդամների անուններըԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Միլլի Մեջլիսի պատգամավորները կայցելեն Երևան՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստերին, որոնք տեղի կունենան փետրվարի 22-ին։ Միջոցառմանը կմասնակցեն պատգամավորներ, Եվրանեսթ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Պատգամավորները կհնչեցնեն ադրբեջանական կողմի դիրքորոշումը հանդիպումներում քննարկվելիք հարցերի վերաբերյալ։ Ազգային ժողովից ավելի վաղ հայտնել էին, որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մշտական հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:Ավելին10:4821.02.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Աբովյանում 5 մարդու կյանք խլած վթարիցԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 20-ին՝ ժամը 20:03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW» և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ն.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել վարորդի և 4 ուղևորների դիերը:Ավելին10:4521.02.22 -
ՀասարակականՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն հայտարարություն տարածի Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբԱզգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին։ Նա նշեց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է այս խնդրին հրապարակային հայտարարությունների ու մեկնաբանությունների տեսքով։ «Ազգային ժողովն ու արտաքին գործերի նախարարությունը վարում են միասնական արտաքին քաղաքականություն։ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանություները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկներն ու հնարավորությունները», - ասաց Արսենյանը։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Պատգամավորը ներկայացրել է ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել են շրջանառության մեջ և առաջարկում են խորհրդարանին ընդունել այն։ Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի:Ավելին10:4221.02.22 -
ՀասարակականԵրանի նրան, ով կարողանում է նրանց խաղի կանոններով չառաջնորդվել. Էդուարդ ՇարմազանովԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թրենդ, բրենդ, ռեյտինգ, լայք…նրանք իրենց ճանապարհին շատ բան են փշրում ու գրեթե ոչինչ չեն խնայում: Դժվար է հանրային կյանքում լիարժեք ապրել ու գոյատեւել առանց նրանց ։ Բայց նաեւ մեղք է դառնալ նրանց գերին։ Երանի նրան, ով կարողանում է նրանց խաղի կանոններով չառաջնորդվել։Ավելին10:3021.02.22 -
ՀասարակականԱրցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելԱրցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է․ «Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը՝ ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»:Ավելին10:2721.02.22 -
ՀասարակականԴիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի անթույլատրելի վարքագիծը. Թագուհի ԹովմասյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Օրերս Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը, պատճառաբանելով Գյանջայի վրա հրթիռային հարձակման ինչ-որ պատմություն, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին։ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը հրթիռային հարձակումների մասին է խոսում այն դեպքում, երբ Ադրբեջանը, խախտելով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի խաղաղ բնակչությանը պատերազմ պարտադրած պետության իշխանության ներկայացուցիչը հայտարարում է ինքնապաշտպանություն իրականացրած պետության լեգիտիմ նախագահի դեմ քրեական գործեր հարուցելու մասին, որը հետապնդում է Արցախի բնակչության շրջանում վախ առաջացնելու հանցավոր նպատակ։ Արցախի Հանրապետության նախագահը ներկայացվում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ» այն դեպքում, երբ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը։ Առանձին նամակներով դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծն Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահի ինստիտուտի նկատմամբ։ Ադրբեջանի հանցավոր գործողությունները շարունակվելու են, քանի դեռ չեն գործադրվել համապատասխան պատասխանատվության մեխանիզմներ»։Ավելին10:2421.02.22 -
ՄիջազգայինԱրևմուտքը կհարվածի Ռուսաստանի ամենաթույլ տեղին. Ուրսուլա ֆոն դեր ԼյաենԵվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենն ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի «ամենաթույլ տեղին» հարվածելու՝ Արևմուտքի պատրաստակամության մասին, փոխանցում է РИА Новости-ն: Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ խոսքը տնտեսական նոր պատժամիջոցների մասին է։ Նրա խոսքով՝ դա կնշանակի, որ երկիրը գործնականում կտրված կլինի միջազգային ֆինանսական շուկաներից:Ավելին10:2121.02.22 -
ՀասարակականՀայաստանում իրականացվել է 18 849 խթանիչ պատվաստումՀայաստանում փետրվարի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1 992 891 քաղաքացի, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 077 319, երկրորդ դեղաչափով՝ 896 723 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 18 849 է:Ավելին10:1521.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի սահմանի մոտ լեհ-ամերիկյան զորավարժություններ են սկսվելԼեհաստան ժամանած ամերիկացի զինվորականները լեհական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել երկրի հարավ-արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Թվիթերում, գրում է shantnews.am-ը։ «Հանգստյան օրերին լեհական բանակի 18-րդ մեխանիկացված դիվիզիայի զինվորները Լեհաստանի հարավ-արևելքում համատեղ զորավարժություններ են սկսել 82-րդ օդադեսնատային դիվիզիայի ամերիկացի զինվորների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Օրերս ԱՄՆ-ը ևս 300 զինվորական էր ուղարկել Լեհաստան։ ԶԼՄ-ները նշում են, որ Պենտագոնը ցանկանում է փարատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների անհանգստությունը՝ կապված Սև ծովում ՌԴ-ի և Բելառուսի զորավարժությունների հետ։ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ Հյուսիսատլանտյան զինված ուժերի ցանկացած տեղակայում ուղղված է հակամարտությունների կանխմանը, այդ իսկ պատճառով հանդիսանում է պաշտպանական և համաչափ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/21/1207425/Ավելին10:1121.02.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ | 21.02.2022Ավելին10:0021.02.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին09:5721.02.22 -
ՀայաստանԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ. 5-10 սեփական տներ, Ֆիրդուսի փ. 1-32 սեփական տներ ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 48/4 շենք, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Ա․ Հովհաննիսյան փ. 24 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ջրաշեն գյուղի 3-րդ և 4-րդ փողոցներ, 11:00-17:00 Մանանդյան փ․ 1, 1ա, 1/2, 1/3, 3 շենքեր, Նիզամի փ․ 1, 2, 55 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 9, 9ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Մանթաշյան փ․ 28ա շենք, Մայիսի 9-ի փ․ 9, 11, 11ա, 13, 15 շենքեր, Կատովսկու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 28 շենք, “Արևելյան քաղցրավենիք” կոմբինատ, “Վիվասել-ՄՏՍ” ՓԲԸ, Դումանի փ. 22-51/1 սեփական տներ, Կալենցի նրբ․ 3-47/3 սեփական տներ, Արաբկիր 17 փողոցի սեփական տներ, Արաբկիր 27փ. 1/4, 1/6 շենքեր, Արաբկիր 38փ․ 1-10 սեփական տներ, Հր. Քոչարի փ. 28/188/ շենքեր և 190-202 սեփական տներ, Հր.Քոչարի փ. 44/3 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավետ Ավետիսյան փ. 45-65 սեփական տներ, Ռիգայի փ. 9 սեփական տուն, Բարբյուսի փ․ 1-7; 31-62/1 սեփական տներ և 63-67 շենքեր, Սեպուհի փ. 18-20 սեփական տներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արմավիր քաղաք մասնակի և Նորապատ գյուղ մասնակի, Այգեկ, Բաղրամյան և Նորակերտ գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Խանջյան, Աղբյուր Սերոբի և Շահումյան փողոցներ մասնակի, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Ազատամարտիկներ փողոց մասնակի, Նոր Կյուրին և Նոր Խարբերդ գլուղեր մասնակի, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար-Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս. Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց ձորի մարզում՝ 11:00-15:00 Ելփին և Գետափ գյուղեր մասնակի, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Եղվարդ համայնք՝ Զինմաս, Իջևանատուն «Սև Քար», «Եթեր» խմբագրություն, Հուշարձան, Արևմտյան, Վերին և Նոր թաղամասեր, Սեփականատեր “Կ. Սարդարյան”, Սեփականատեր “Ա. Տոնոյան”, Սեփականատեր “Ա. Հակոբյան”, Սեփականատեր “Մ. Հանոյան”, Սեփականատեր “Ա. Աղաբեկյան, Սեփականատեր Գ. Գրիգորյան, Սեփականատեր Հ. Հարությունյան, Սեփականատեր “Ղուկասյան”, Ջրվեժ գյուղ մասնակի, 11։00-17։00 Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցներ մասնակի, Ջրվեժի “Ա” թաղամաս մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաք՝ Գայի 1, 2, 3, 4, 5 փողոցներ, Առուստամյան և Տիգրան Մեծի փողոցներ, Քարաշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:30 Գորիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3821.02.22
2022-02-20
-
ՀասարակականՀՅԴ ՀԵՄ-ը միանում է փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին․ հայտարարությունՀՅԴ ՀԵՄ-ը միանում է փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին․ հայտարարությունԱվելին23:4620.02.22 -
ՀայաստանԱրմեն Սարգսյանը չի հայտարարագրել շվեյցարական բանկում ունեցած գումարը. Hetq.amԱրմեն Սարգսյանը չի հայտարարագրել շվեյցարական բանկում ունեցած գումարը. Hetq.amԱվելին23:2020.02.22 -
ՀայաստանԵրկուշաբթին ԱԺ-ի համար լակմուսային է լինելու. Ռուբեն ՀակոբյանԵրկուշաբթին ԱԺ-ի համար լակմուսային է լինելու. Ռուբեն ՀակոբյանԱվելին22:5120.02.22 -
ՀասարակականԻնչպե՞ս կանխել ապօրինի որսագողությունը․ բնապահպանն առաջարկներ ունիԻնչպե՞ս կանխել ապօրինի որսագողությունը․ բնապահպանն առաջարկներ ունիԱվելին22:3020.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանը չի ուզում նույնիսկ արտաբերել պատերազմ բառը․ ՊեսկովՌուսաստանը չի ուզում նույնիսկ արտաբերել պատերազմ բառը․ ՊեսկովԱվելին22:0020.02.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար Աբովյան քաղաքի մոտ․ կան զոհեր ու վիրավորներՈղբերգական ավտովթար Աբովյան քաղաքի մոտ․ կան զոհեր ու վիրավորներԱվելին21:3920.02.22 -
ՍպորտՍարգիս Ադամյանի գոլն օգնեց Բրյուգեին՝ տանելու հերթական հաղթանակըՍարգիս Ադամյանի գոլն օգնեց Բրյուգեին՝ տանելու հերթական հաղթանակըԱվելին21:3020.02.22 -
ՀայաստանԱյս թրքահաճո «բարդակին» պետք է վերջ տալ․ նախկին պատգամավորը դիմում է ԱԱԾ-ինԱյս թրքահաճո «բարդակին» պետք է վերջ տալ․ նախկին պատգամավորը դիմում է ԱԱԾ-ինԱվելին21:1520.02.22