Լրահոս
2022-02-21
-
ՀասարակականՄեր հարազատները պատերազմում կորցրին իրենց որդուն. 40 օր առաջ ծնվեց նրանց աղջիկը. Սիրուշոն տեսանյութ է հրապարակելԵրգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել դրան՝ կից հուզիչ գրառում անելով. «Մեր հարազատները պատերազմում կորցրեցին իրենց 20-ամյա որդուն: 40 օր առաջ ծնվեց նրանց աղջիկը՝ Նելլին»:Ավելին12:3921.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Սարսափելի վթար՝ Աբովյանում. 5 մարդ մահացել է, 15-ամյա աղջիկը՝ հոսպիտալացվելԱվելին12:3021.02.22 -
ՀայաստանBMW-ի իրական վարորդը ձերբակալվել է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Աբովյանի ողբերգական ավտովթարիցՓետրվարի 20-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ, որը փետրվարի 21-ին՝ ժամը 04.30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:2621.02.22 -
ՀասարակականԱդրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. ԿարապետյանԱդրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։ «Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է», - ասաց Մարիա Կարապետյանը։ Հարցին, թե ադրբեջանցի պատգամավորների հետ շփումներ կլինե՞ն, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ ադրբեջանցի պատգամավորների հետ, երբ մեկնում եք գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան կժամանեն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ։Ավելին12:2221.02.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթարից հետո ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխաՍուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/21/32534Ավելին12:1321.02.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293, մահվան՝ 16 նոր դեպքՀայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415757 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2864871 վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 13749 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1197-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 392080 անձ` վերջին մեկ օրում 1474 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է: Այլ պատճառով մահերի թիվը 1590 է, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/21/1207432/Ավելին12:0721.02.22 -
ԱրցախՀայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող մեկ քաղաքացի․ ԱՀ ԱԻՆՈստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ փետրվարի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 73 հաղորդում։ Նախորդ շաբաթվա համեմատ 22 -ով ավելացել է իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քանակը: Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 13-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։ Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 38 վարորդ, 17-ը եղել է անսթափ վիճակում, 394 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային միջոցում հրդեհ բռնկվելու մասին 1 դեպք է արձանագրվել՝ Ստեփանակերտ քաղաքում: Տուժածի առողջական վիճակը բավարար է: Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 38 վարորդ, 26-ը եղել է անսթափ վիճակում, 394 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 7 հանցագործություն: Ոստիկանության ծառայողների համար սկզբունքային է. Անբացահայտ հանցագործություն չի մնալու: Բացահայտվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված գողության 4 դեպք: Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող մեկ քաղաքացի: Փետրվարի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խաղաղ բնակավայրերի ուղղությամբ խախտել են 3 անգամ՝ խոչնդոտելով գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիների աշխատանքը, իսկ Թաղավարդում՝ կրակել են բնակելի տների ուղղությամբ: Ոստիկանության շրջանային բաժինների ծառայողներն անմիջապես դեպքի վայր են մեկնել, արձանագրված դեպքի վերաբերյալ իրականացրել ստուգումներ, հավաքագրված փաստերը ներկայացրել ռուս խաղաղապահներին, այնուհետև վերջիններիս ուղեկցությամբ՝ ադրբեջանական կողմի հետ վարել բանակցություններ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության 5 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք։ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք: Թմրանյութի կամովին հանձնման դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Բնակչության հետ մշտապես տարվող բացատրական աշխատանքներն արդյունք են տալիս։Ավելին11:5621.02.22 -
ՀասարակականԿարեն Գիլոյանը խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզերի և Երևանի սպորտի պատասխանատուների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում 2022 թվականին տարվող աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ինչպես նաև ՀՀ մարզերի ու Երևան քաղաքի սպորտի պատասխանատուները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ այս պահին աշխատում են մասսայականությունը մարզեր տարածելու նշանաբանով, առհասարակ մասսայականությունն ավելացնելու առաքելությամբ. այդ տեսլականն է առավել ընդունելի։ «Կան մարզեր, որոնց հետ խնդիր չկա՝ Շիրակը, Լոռին, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, բայց մարզեր էլ կան, որոնց հետ պետք է ավելի սերտ համագործակցություն ապահովենք և բացառենք բոլոր խնդիրները։ Այս տարի «Վարչապետի գավաթի» 4 սիրողական մրցաշար ենք անցկացնելու՝ նախորդ տարվա երկուսի փոխարեն։ Այդ 4 խոշոր մրցումներից մեկն արդեն մեկնարկել է` սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, որի մարզային փուլն ընթացքի մեջ է: Մրցումներից հետո բոլոր սեղանները, որոնք շատ բարձր կարգի պրոֆեսիոնալ սեղաններ են, տրամադրելու ենք մարզերին ու Երևանին»,- նշել է Կարեն Գիլոյանն ու բարձրացրել նաև մրցաշարի մասնակցության ցուցանիշի հարցը, որը, ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, այնքան էլ բարձր չէ: Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ «Վարչապետի գավաթի» շրջանակում Գեղարքունիքի մարզն այս տարի երկու մրցում կընդունի, լողի և հեծանվավազքի սիրողական մրցաշարերը: Բացի դրանից՝ այս տարի ևս կանցկացվի կրոսավազքի մրցաշարը. «Դեռևս հստակություն չկա՝ այն որ մարզում կանցկացնենք՝ Արմավիրում, թե Արարատում: Արտաշատի մարզադաշտն ենք նորոգում: Հնարավոր է՝ այս տարի կրոսավազքի մրցաշարն Արարատի մարզում անցկացնենք, եզրագիծն էլ այդ մարզադաշտում հատենք: Մասսայական մրցաշարերի ցանկում հնարավոր է նաև դահուկավազքն ավելացնենք: Շիրակի մարզը կարող է արդեն աստիճանաբար պատրաստվել, գուցե դեկտեմբերին նաև դա կազմակերպենք»: Սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն էլ նշել է՝ այս տարի ևս երեք մասսայական միջոցառում է նախատեսվում արդեն դպրոցականների համար. «1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար կկազմակերպվի սպորտլանդիա, իսկ 7-12-րդ դասարանցիների համար՝ սպարտակիադա: Այս տարի կանցկացվեն նաև ռազմամարզական խաղերը: Սրանք ավանդույթ ունեցող մրցաշարեր են, պարզապես պետք է ժամանակացույցի հարցում համաձայնության գալ»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ՀՀ մարզերի սպորտի պատասխանատուներին հորդորել է սերտ համագործակցել մրցումների կազմակերպման հարցում. «Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Շատ կցանկանամ, որ մեր համագործակցությունը դրական արդյունք տա, և ստանանք այն, ինչը նպատակ ենք համարում ի սկզբանե»:Ավելին11:4421.02.22 -
ՀասարակականՔՊ-ն կողմ արտահայտվեց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն. Անդրանիկ ԹևանյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ Ազգային ժողովում այսօր իշխանությունը «խայտառակ ու ամոթալի» որոշում կայացրեց։ «Որ ասեմ շատ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ ու այսքան ակնհայտ ողջունվի իշխող խմբակցության կողմից թուրքամետ քաղաքականությունը, նույնիսկ ես չէի սպասում, որ իրենց շատ լավ գիտեմ ուղնուծուծով», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թևանյանը։ Նա նշեց, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը, փաստացի, կողմ արտահայտվեց «Շուշիի հռչակագրին»։ «Կողմ արտահայտվեցին Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, կողմ արտահայտվեցին «Զանգեզուրի միջանցքին», կողմ արտահայտվեցին թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին. սա բերելու է նոր ողբերգության, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա ՀՀ իշխանությունների կողմից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը համագործակցաբար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանը տանում է նոր կապիտուլացիայի։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։ Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի:Ավելին11:3621.02.22 -
ՀայաստանՈվքե՞ր են մասնակցելու Վեդիի առաջիկա ընտրութուններինՄարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Երեկ լրացավ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումը։ ԿԸՀ կայքից պարզ է դառնում, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում մասնակցում էին 3 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնքը», սակայն որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: Դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին: Իսկ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով ՔՊ-ի թեկնածուն էր, մեկ ամիս անց նշանակվեց համայնքի ղեկավարի ժ/պ։ Հիշեցնենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության հիմնադիր, Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թաթիկյանը, ով հայտնի «Ավշարի» Գրիգորյանների հետ ազգակցական կապ ունի։ Նա Սիսավան համայնքի 13 տարվա ղեկավարն էր։Ավելին11:3421.02.22 -
ՀասարակականԿամ դուք չեք աշխատում կամ հին նկարներ են ուղարկում. Հրաչյա Սարգսյանը՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին«Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենն այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեց, որ Երևանի կանգառներն ամբողջությամբ մաքրվել են: «Չէ, չի մաքրվել կամ դուք չեք աշխատում կամ հին նկարներ են, «Սանիտեկի» վախտվա հին նկաներ են ուղարկում: Աղբի մեջ կորում ա կանգառասրահները: Վարչական շրջանի ղեկավարներ, խնդրում եմ գույքագրեք ձեր կանգառասրահներում մաքրությունը և տեղեկատվությունը տրամադրեք «Երևանտրանսին»: Շատ վատ, կեղտոտ վիճակում է կանգառները: Էտ կանգառներն իրենցով մի բան չեն ու շատ վատ կեղտոտ վիճակում են»,-ասաց Հրաչյա Սարգսյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրեց, որ կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են և պետք է հետևել, որ պատասխանատու աշխատողնեևը մաքրեն։Ավելին11:2921.02.22 -
ՀասարակականՔՊ-ական մեծամասնությունը միացավ թուրք-ադրբեջանական տանդեմին․ Գեղամ Մանուկյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Այսօր քպ-ական մեծամասնությունը միացավ թուրք-ադրբեջանական տանդեմին ու համաձայնությունը տվեց հակահայկական Շուշիի թյուրքական հռչակագրին։ Ու դա արեց ժողովրդի վրա, նրա տված քվեի վրա հղում անելով։ Դրա պատասխանը չի ուշանա։ Այսօր իշխանականները համաձայնվեցին թուրքական նախապայմանների հետ...»։Ավելին11:1721.02.22 -
ՀասարակականՈվքեր դեմ են անարժանապատիվ թրքացմանը, որակվելու են որպես պատերազմի կողմնակիցներ․ Վահե Հովհաննիսյան34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր։ Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։Ավելին11:1421.02.22 -
ՀասարակականՏեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը (տեսանյութ)SHAMSHYAN.com -ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի 5 անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռազմիկ Դավթյանը, ում հայրը փորձում էր ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել:Ավելին11:1421.02.22 -
Հասարակական««Շուշիի հռչակագրում» հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը»․ Թևանյան««Շուշիի հռչակագրում» հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը և նշվում է արդեն որպես կայացած փաստ, որ էդ «Զանգեզուրի միջանցք»-ով ամբողջ թուրքական աշխարհը կապվելու է իրար հետ, այսինքն՝ այն դիտարկվում է որպես նվաճողական քաղաքականության գործիք պանթուրքիսատական ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության քննարկման ժամանակ, ասաց նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Եթե մինչև 44-օրյա պատերազմը պանթուրքիստական մոտեցումը զուտ տեսական գաղափարական վեճի առարկա կարող էր դիտարկվել, ապա պանթուրքիզմը «Շուշիի հռչակագրով» ստանում է շատ առարկայական գործնական քաղաքականության տեսք, և իրենք արձանագրում են, որ Սյունիքի էդ միջանցքով իրենք քաղաքական և աշխարհագրական միասնական համակարգ են ստեղծելու»,- նկատեց Թևանյանը՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։Ավելին11:0521.02.22 -
ԱրցախՓետրվարի 14-ից 20-ը 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ2022 թվականի փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ: Շաբաթվա ընթացքում հրշեջ փրկարարները կատարել են 3 ելք, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին ու բարձր մակարդակով: Նշված հրդեհի դեպքերից մեկը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.) , իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասի մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը և լիամարել: Նախնական տվյալների համաձայն այրվել է Մարտունու քաղաքի բնակչին (ծնվ. 1983թ.) պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին մասնակի: Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները՝ փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելքը, որոնք ցավոք արդյունք չեն տվել: Այսպիսով զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։ Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է 43 պայթուցիչ, հրթիռակասետային 14 ռումբ, 11 արկ, նռնականետի 24 և ձեռքի 2 նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 21, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 23 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 11 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 7 կանչերի:Ավելին10:5821.02.22 -
ՀասարակականԱբովյանում 5 անձի մահվան պատճառ դարձած վթարի մասնակիցներից մեկը ձերբակալվել էԱբովյան-Արզնի խճուղում երեկ երեկոյան, ժամը 20:00-ի սահմաններում գրանցված ողբերգական ավտովթարի մասնակից վարորդներից մեկը ձերբակալվել է: Նրա փոխարեն դեպքի վայրում իրավապահներին է ներկայացել այլ անձ, սակայն այնուհետ պարզվել է իրական վարորդի ինքնությունը: ՀՀ ոստիկանության տղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երեկ իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ, որը փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:Ավելին10:5821.02.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում ռումբ է տեղադրվածԱյսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում, ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ավելին10:5521.02.22 -
ՀայաստանԱլիխանյան եղբայրների փողոցում գտնվող մանկապարտեզում հրդեհ է բռնկվելՓետրվարի 20-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող չշահագործվող մանկապարտեզի ներսում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող մանկապարտեզի սենյակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։45-ին, մարվել՝ փետրվարի 21-ին, ժամը 00։24-ին։ Այրվել են սենյակի փայտե հատակը (մոտ 16 քմ), 2 պատուհանի շրջանակ, 4 գերան և 25 տախտակ։Ավելին10:5121.02.22 -
ՀասարակականՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինիԱյսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։ Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։ Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի», - նշված է հաղորդագրության մեջ։Ավելին10:4921.02.22