Լրահոս
2022-02-26
-
ՀայաստանՓաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ նիստինՓաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ նիստինԱվելին19:1526.02.22 -
ՄիջազգայինԾաղրածու Զելենսկին խաբում է ձեզ․ Կադիրովը դիմել է ուկրաինացի ժողովրդին (Տեսանյութ)Ծաղրածու Զելենսկին խաբում է ձեզ․ Կադիրովը դիմել է ուկրաինացի ժողովրդին (Տեսանյութ)Ավելին19:1026.02.22 -
ՄիջազգայինԱբխազիան ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունըԱբխազիան ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունըԱվելին18:5926.02.22 -
ՀայաստանՀայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը. Ալեն ՍիմոնյանՀայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը. Ալեն ՍիմոնյանԱվելին18:5526.02.22 -
ՀայաստանՀՀ ԱԳՆ-ն հատուկ տեղեկություն է հրապարակել Ուկրաինայի հայերի համարՀՀ ԱԳՆ-ն հատուկ տեղեկություն է հրապարակել Ուկրաինայի հայերի համարԱվելին18:4826.02.22 -
ՀայաստանՀայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունըՀայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունըԱվելին18:3726.02.22 -
ՄիջազգայինԻ՞նչ նախապայման ունի Զելենսկին Պուտինի հետ բանակցությունների համարԻ՞նչ նախապայման ունի Զելենսկին Պուտինի հետ բանակցությունների համարԱվելին18:3426.02.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Կիևում կրակել են մի ընտանիքի 5 անդամների վրա. նրանցից 3-ը երեխաներ են | 26.02.2022Հայլուր 18:30 Կիևում կրակել են մի ընտանիքի 5 անդամների վրա. նրանցից 3-ը երեխաներ են | 26.02.2022Ավելին18:3026.02.22 -
ՄիջազգայինԱնիծյալ արարածներ․ Ուկրաինայի պետսահմանային ծառայության պետը՝ բելառուս գործընկերոջըԱնիծյալ արարածներ․ Ուկրաինայի պետսահմանային ծառայության պետը՝ բելառուս գործընկերոջըԱվելին18:1726.02.22 -
ՄիջազգայինԴոնբասում հատուկ գործողության մասին կեղծ լուրերն ավելացել են․ ՌԴ ՊՆ զգուշացնում էԴոնբասում հատուկ գործողության մասին կեղծ լուրերն ավելացել են․ ՌԴ ՊՆ զգուշացնում էԱվելին18:0526.02.22 -
Միջազգային«Դա մեզ կապիտուլացնելու փորձ էր»․ ուկրաինական կողմը հայտնել է բանակցություններից հրաժարվելու պատճառըՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվել է, քանի որ առաջարկված պայմաններն ուկրաինական կողմին չեն գոհացրել։ «Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, որովհետև պայմանները, որոնք միջնորդների միջոցով փոխանցել է ռուսական կողմը, մեզ չեն բավարարում։ Դա մեզ կապիտուլյացիա պարտադրելու փորձ էր։ Մենք նրանց ազդակ ենք ուղարկել, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Կիևի առաջարկած պայմաններով, ոչ թե Մոսկվայի»,- Արեստովիչի խոսքերը մեջբերել է Страна.ua-ն։ Լրատվամիջոցի հարցին՝ կոնկրետ ի՞նչ պայմաններ է առաջարկել Ռուսաստանը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը հրաժարվել է պատասխանել։Ավելին17:5026.02.22 -
ՄիջազգայինՇնորհակալ եմ իմ բարեկամ Էրդողանին․ ԶելենսկիՇնորհակալ եմ իմ բարեկամ, Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին ամուր աջակցության համար։ Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա։ [Վլադիմիր Զելենսկի]Ավելին17:4426.02.22 -
ՄիջազգայինԿիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ից. ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունից, հանդիպումը հեռարձակվել է Комсомольская правда-ի Youtube-ի ալիքով։ Պուտինը նախկինում հորդորել էր ուկրաինացի զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը և թույլ չտալ, որ նացիստները խաղաղ բնակիչներին որպես վահան օգտագործեն։ «Կիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց»,- ասել է ՌԴ նախագահը։Ավելին17:3926.02.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմ․ լուսանկարներՌուս-ուկրաինական պատերազմ․ լուսանկարներԱվելին17:3526.02.22 -
ԱրցախԱդրբեջանական կողմը ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում Խրամորթի խաղաղ բնակիչների նկատմամբ․ ԱՀ ՄԻՊԱսկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձևավորելու և գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ արդեն 3-րդ օրն է համայնքի մերձակայքում տեղակայված և համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին, հետևյալ բովանդակությամբ․ «Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ՈՒԺ ԿԿԻՐԱՌՎԻ, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա։ Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքեք տարածքը, լքեք տարածքը»։ Փաստերի հավաքագրման նպատակով առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել ենք Խրամորթ համայնք։ Հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողությունները իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանագամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցիալական ցանցերում տարածվում են 44-օրա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալինքներով՝ (https://www.facebook.com/Caliber.az/videos/5129718323745410, https://www.facebook.com/Caliber.az/videos/361354478963864 )։ Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։ Համայնքում բնակվող 300 ավելի խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաններ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։ Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը խաղաղ բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։ Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունը առաջ մղելու համար։ Համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը։Ավելին17:1526.02.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը դուստրերի` Շուշանի ու Արփիի հետ Վայոց ձորում է եղել․ լուսանկարներՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին հայտնում են մարզպետարանից: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։Ավելին17:1026.02.22 -
ՄիջազգայինՀետագա սրացումը ոչ մեկին օգուտ չի բերելու, հարկավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ Չավուշօղլուն՝ ԼավրովինՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է․ «Ռազմական լարվածության աճը ոչ մեկին օգուտ չի բերելու, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։ Չավուշօղլուն ասել է նաև, որ Թուրքիան պատրաստ է բանակցություններ նախաձեռնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, «եթե կողմերը ցանկանան»։Ավելին17:0826.02.22 -
ՄիջազգայինՄանկապարտեզը՝ գնդակոծված․ լուսանկարներՈւկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկում վնասվել է մանկապարտեզի շենքը․ ՌԻԱ Նովստին լուսանկարներ է հրապարակելԱվելին17:0326.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան հրաժարվել է բանակցություններից, ռազմական գործողությունները վերսկսվել են․ ՊեսկովՈւկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ՌԴ ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները, կեսօրին ռուսական զինուժի առաջխաղացումը շարունակվել է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր կանգնեցնել ռուսական բանակի ռազմական գործողությունն Ուկրաինայում բանակցությունների ակնկալիքով, սակայն Կիևը հրաժարվել է դրանից, և ՌԴ ԶՈՒ հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվում է»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ռիա Նովոստի»-ն։Ավելին17:0226.02.22 -
ՄիջազգայինԽարկովում հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չունենք. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնականՈւկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է: «Ես հիմա գտնվում եմ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում: Քաղաքի ներսում այս պահին մարտեր չեն ընթանում, բայց լսվում են պայթյուններ հեռվից: Կա և հացի խնդիր, և ջրի խնդիր, մեծ հերթեր են գոյացել խանութների դիմաց: Հայերի շրջանում, փառք Աստծո, վիրավորներ և զոհեր չկան»,-ասաց Հովհաննիսյանը: Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնականը տեղեկացրեց, որ քաղաքից դուրս գնալ խորհուրդ չի տրվում և թույլ չի տրվում: «Ամբողջ քաղաքի շրջակայքում մարտեր են ընթանում և ասեմ նաև, որ ապահով տեղ չկա, որպեսզի գնան և պատսպարվեն որևէ մտակա քաղաքում»,-ասաց Հովհաննիսյանը:Ավելին17:0126.02.22