Լրահոս
Միջազգային
18:59
26.02.22
373

Աբխազիան ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը

Img default alt hy

Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը, հայտնում է Aliq.ge-ն։ 

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի ուղերձում ասվում է, որ աբխազ ժողովուրդը, հանուն արդարության և արժանապատիվ կյանքի, անցել է նույն պայքարը, ինչ Դոնեցկի և Լուգանսկի ժողովուրդները։

Բժանիան ողջունում է Ռուսաստանի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին։

«Ռուսաստանի անվտանգությունը մեր անվտանգությունն է»,- ասել է Բժանիան։

Ասլան Բժանիայի խոսքով՝ ինքը կառավարությանը հանձնարարել է Դոնեցկի ու Լուգանսկի հետ բարեկամության ու փոխաջակցության պայմանագրեր պատրաստել ու նրանց հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել։

Աբխազիան որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունը։ Ուկրաինայի երկու շրջանները որպես անկախ ճանաչել է նաև Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունը։