Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Սպորտ
    Ուկրաինա-Հայաստան խաղի անցկացման հավանական վայրը Լեհաստանն է
    Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան Ուկրաինայի ֆուտբոլային միությանն առաջարկել է Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։ Կուլեշան նշել է, որ ուկրաինական կողմը ընդունել է առաջարկը: Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում: Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին: Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։
    16:32
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միկրոնեզիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զախարովա
    ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան (ներառում է Մարիանյան, Կարոլինյան, Մարշալյան, Գիլբերտի և Նաուրու կղզիները-խմբ․) նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ «Արևմուտքն արձագանքել է արդյունավետ օգնություն տրամադրելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին․ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգները նոտա են հղել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին»,- գրել է Զախարովան տելեգրամյան իր էջում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Միկրոնեզիային օգտագործում է Ուկրաինայում նեոնացիզմը պաշտպանելու համար։ «Միկրոնեզիան կրկին պետք եկավ ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում նեոնացիզմը պաշտպանելու և Կիևում նացիստական ռեժիմին աջակցելու համար»,- գրել է Զախարովան։
    16:21
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարտվում են այն պետությունները, որ հավատում են՝ թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել․ Արթուր Ղազինյան
    Պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Պատերազմը վատ բան է, աղետ է, արհավիրք: Պատերազմներ եղել են միշտ, կան հիմա և հաստատապես կլինեն նաև ապագայում՝ անկախ խաղաղ ապրելու երազանքներով տարված մարդկանց քանակից: Պատերազմն է հաստատում խաղաղություն, սահմանում հաղթողին և պարտվողին, ձևավորում հակամարտող ուժերի միջև հավասարակշռություն, և վերջապես, սահմանում այն պայմաններն ու կանոնները, որոնց հիմքի վրա պետք է հաստատվի երկար սպասված խաղաղությունը: Հաղթում են այն ազգերն ու պետությունները, որոնք հասկանում են այս պարզ իրողությունը և ձգտելով իրական խաղաղության մտնում են պատերազմի մեջ՝ իրենց պատմական հայրենիքում անվտանգ և բարեկեցիկ ապրելու իրավունքը ամրագրելու համար: Իսկ պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել: Համընդհանուր պատերազմական վիճակում, երբ խախտվել է ուժերի հավասարակշռությունը իսկ աշխարհի մեծերը գնում են առճակատման, խաղաղության մասին խոսելը սխալ է, անթույլատրելի, հանցավորության աստիճանի վտանգավոր: 3000 տարի գործել և ներկայումս շարունակում է գործել «ցանկանում ես խաղաղություն՝ ամեն օր պատրաստվիր պատերազմի» երկաթյա կանոնը, և հաղթում ու ապրելու իրավունք են ստանում այն պետությունները, որոնք հետևում են այս կանոնին, չեն դավաճանում ազգային շահերին, չեն դառնում գործիք օտար ուժերի ձեռքին և հանուն իշխանության պահպանման չեն խաբում սեփական ժողովրդին: Մեզ պետք է ուժեղ բանակ, ամուր պետականություն, ազգային արժանապատվություն և երկաթյա կամք՝ մեր պայմաններով խաղաղություն հաստատելու և մեր պատմական Հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու համար: Կեղծ խաղաղասիրությունը հանգեցնում է պետության ու պետականության կորստի, ցեղասպանության, գաղթի: Մուրալով խաղաղություն չեն ստանում, տարածքներ հանձնելով թշնամու ախորժակը չեն բավարարում: Կյանքը պայքար է, պայքարը՝ կյանք: Ուզում ե՞ս ապրել, պետք է պատրաստ լինես կռվի ու պայքարի»,֊գրել է Ղազինյանը։
    16:14
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա. հանդիպել են Շիրակի մարզպետն ու Վահան Քերոբյանը
    Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել է նաև գյուղատնտեսական հիմնահարցերն ու առաջիկա գյուղատնտեսական տարվան ընդառաջ մարզի առջև ծառացած հիմնախնդիրները։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ, կառավարության հաջորդ նիստով պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա։
    16:01
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայ չի գերեվարվել Խարկովում․ հերքում
    Տարածված լուրերը, թե Խարկովում հայ է գերեվարվել, իրականույթանը չի համապատասխանում, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեպսանատունը։
    15:58
    26.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Սլովակիայում արտակարգ դրություն է սահմանվել. ուկրաինացի փախստականների մեծ ներհոսք կա
    Սլովակիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։ «Այսօր ժամը 12:00-ից Սլովակիայում արտակարգ դրություն է հայտարարվում։ Սա կապված է Ուկրաինայից փախստականների մեծ ներհոսքի հետ։ Այս միջոցառման նպատակն է պայմաններ ստեղծել Սլովակիայի տարածքում փախստականներին ապաստան տալու համար»,–ասված է Սլովակիայի կառավարության հայտարարության մեջ։ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին և ՆԳ նախարար Ռոման Միկուլեցին հանձնարարել են համապատասխան միջոցառումներ անցկացնել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։
    15:53
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները Ուկրաինայի վերահսկողության տակ են. Զելենսկի
    Մենք դիմակայում և հաջողությամբ հետ ենք մղում ռուսական կողմի հարձակումները. մարտերը շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հանդես գալով նոր տեսաուղերձով: «Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան»,- ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը փորձել են արգելափակել երկրի կենտրոնը, սակայն դա նրանց չի հաջողվել:
    15:51
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԺ բակում բացվել է Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթող
    Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել: ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու մտահղացումը 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանինն է: Հանդիսավոր բացմանը ելույթ ունենալով` նա մասնավորապես նշել է, որ Ազգային ժողովի վարչական տարածքին հարող, խորհրդային տարիներին ոչնչացված Երևանի ամենահին Կոզեռնի գերեզմանատանն ամփոփված ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն այժմ սերունդներինն է: Ալեն Սիմոնյանի խոսքով` այս քայլով հիշում ու խոնարհվում են շենքում և հարակից տարածքում մարդկային կյանքերի ավարտման և անմեղ զոհերի հիշատակին: 17-րդ դարում Կոզեռն վարդապետի կողքին թաղվել է Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը: Այդ տապանաքարերի վրա կանգնեցվել է մի մատուռ, որն ավերվել է 1679 թ. աղետալի երկրաշարժից: Մինչև 20-րդ դարի սկզբները գերեզմանատունը Պռոշյան փողոցի սեփական տներից ձգվել է մինչև Սիրահարների այգու տարածք, ներառել Ազգային ժողովի այգին և Դերենիկ Դեմիրճյան փողոցի սեփական տները: Հայտնի է նաև, որ Կոզեռնի գերեզմանատանն է վերաթաղվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: Գերեզմանատան վերացման պատճառով 1920-ականներին Արամ Մանուկյանի այրին նրա մարմինը վերահուղարկավորել է Երևանի կենտրոնական գերեզմանատանը:
    15:47
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային
    Ամերիկայի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային: Աստղն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է Ուկրաինայի դրոշով լուսանկարներ և կոչ արել աղոթել Ուկրաինայի համար:
    15:47
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի որդեգրած կուրսը փոխելու անկարողության պատճառով․ Մեդվեդև
    Պատժամիջոցները միֆ են ու ձևականություն, դրանք կիրառում են քաղաքական իմպոտենտությունից՝ Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից ելնելով, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ «Կարծում եմ, որ բոլոր խելացի մարդկանց համար ակնհայտ է՝ պատժամիջոցները միֆ են, ձևականություն, արտահայտչաձև։ Ես, օրինակ, խորապես անտարբեր եմ արտասահմանում իրավունքների սահմանափակման այսքան շատ գովազդված պատժամիջոցների նկատմամբ։ Կարելի է նաև ավելի խիստ արտահայտվել, բայց զերծ կմնամ։ Ես ՌԴ քաղաքացի եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ պատժամիջոցների կիրառման պատճառն ակնառու է՝ քաղաքական իմպոտենցիա՝ բխող Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից», - գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    15:37
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլ. «Գյումրի»-ն հաղթեց «Արցախ» ակումբին
    Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները: «Գյումրի»-ն տարավ իր յոթերորդ հաղթանակը՝ 73-67 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորս էր (Գյումրի)՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 24 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում: «Գյումրի»-ն անցկացրած խաղերից հետո տարել է 7 հաղթանակ, կրել նույնքան պարտություն: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին` ժամը՝ 18:30-ին. «Արցախ»-ը կընդունի «Երևան Բասկետ»-ին:
    15:21
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խաղաղապահները Խրամորթում են. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում
    Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն, իհարկե, անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն, այս մասին հայտարարել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նա նշել է, որ այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։ «Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։ Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք», - նշել է Թադևոսյանը:
    15:16
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ
    Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, փետրվարի 26-ին, մարտի 2-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-3-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ:
    14:52
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը
    ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։ «Արդեն իսկ երեկ նա Կիևում չէր` մեկնել էր Լվով։ Բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են»,–ասել է Վոլոդինը։ Նա հավելել է, որ նման տեղեկություն են հայտնել Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք փորձել են Կիևում հանդիպել Զելենսկիին։ Վերջինս, սակայն, նրանց հանդիպման համար հրավիրել է Լվով։
    14:39
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չերնիգովի քաղաքապետը հորդորել է պատրաստվել փողոցային մարտերի
    Ուկրաինայի Չերնիգով քաղաքի քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն հորդորել է քաղաքի բնակիչներին պատրաստվել փողոցային մարտերի։ «Բոլորս պետք է պատրաստվենք փողոցային մարտերի, նրանք, ովքեր գիտեն և հասկանում են, թե ինչի մասին է խոսքը՝ պատրաստեն հրկիզող խառնուրդներ»-տեսաուղերձում ասել է նա։
    14:34
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
    14:21
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին
    Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Այդ տարիներն արդյունավետ էին փոխվստահելի գործընկերություն հաստատելու համար։ Մեր ժողովուրդներին միավորում է նաև դարերի փորձություն անցած սերտ բարեկամությունը, որի լավագույն ապացույցը Լեհաստանի հայ համայնքն է։ Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-լեհական փոխգործակցությունը նոր մակարդակի կբարձրացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է ուղերձում:
    14:15
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից կասեցման մինչ ՍԴ որոշումը․ Վարդևանյան
    Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը: Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ Է ընդունել, հետևաբար. 1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը, 2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին:
    14:13
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը 20 օր է, չի մակագրվում որևէ դատավորի. փաստաբան
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն 20 օր է վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Նարեկ Մաթաշյանի կալանավորման որոշման դեմ: 20 օր է նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում կամ ուղարկվում են, բայց մակագրություն տեղի չի ունենում: Սա ակնհայտ քաղաքակական դրդապտճառ է, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ դհոլի արտադրամասում որոշվում է մարդուն կալանավորել՝ բողոքները քննվում են հաշված օրերի ընթացքում: Առհասարակ, քաղաքական գործերով իշխանական խմբակը որդեգրել է без суда и следствия մոտեցումը: Սա էլ այն դեպքում, երբ Նարեկ Մանթաշյանի շաքարը բաձրացել էր 27 և բժշկական միջամտությունով հնարավոր էր եղել իջեցնել 15-ի: Ն. Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է: Այսօր կայցելեմ Ն. Մանթաշյանին, որպեսզի տեղեկություն ստանամ առողջական վիճակի մասին: Քանի որ ԱԱԾ ՊՈԱԿ-ի կողմից արգելվել է շփումը փաստաբանի հետ՝ այլ տարբերակ չի մնացել, քան պարբերական այցելությունները»:
    14:08
    26.02.22
    Ավելին