Լրահոս
Հայաստան
18:37
26.02.22
233

Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունը

Img default alt hy

Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ուկրաինայում Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Տելեգրամ»-ի ալիքներում տեղեկություն էր տարածվել, թե իբր հայ զինծառայողը ևս մասնակցում է Խարկովում Ուկրաինայի դեմ գործողություններին: