Լրահոս
Միջազգային
18:34
26.02.22
906

Ի՞նչ նախապայման ունի Զելենսկին Պուտինի հետ բանակցությունների համար

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է գալիս Կրեմլի հետ լիարժեք բանակցությունների օգտին, հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

«Նախագահ Զելենսկին կտրականապես չի ընդունում Ուկրաինայի համար անընդունելի որևէ պայման և վերջնագիր: Միայն լիարժեք բանակցություններ», - շաբաթ օրը ասել է Պոդոլյակը։

«Նրանք գիտեն մեր տեսակետը բանակցային ձևաչափի և մեր դիրքորոշման մասին: Հետևաբար, նրանց մեկնաբանությունները, թե մենք իբր հրաժարվել ենք բանակցություններից, ընդամենը իրենց մարտավարության մի մասն է: Նրանք փորձում են բանակցությունները փակուղի տանել դեռևս չսկսված: պարզ է, որ այլ մոտեցում է պետք»,- ասել է Պոդոլյակը։