Լրահոս
Միջազգային
17:50
26.02.22
1 687

«Դա մեզ կապիտուլացնելու փորձ էր»․ ուկրաինական կողմը հայտնել է բանակցություններից հրաժարվելու պատճառը

Img default alt hy

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվել է, քանի որ առաջարկված պայմաններն ուկրաինական կողմին չեն գոհացրել։

«Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, որովհետև պայմանները, որոնք միջնորդների միջոցով փոխանցել է ռուսական կողմը, մեզ չեն բավարարում։ Դա մեզ կապիտուլյացիա պարտադրելու փորձ էր։ Մենք նրանց ազդակ ենք ուղարկել, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Կիևի առաջարկած պայմաններով, ոչ թե Մոսկվայի»,- Արեստովիչի խոսքերը մեջբերել է Страна.ua-ն։

Լրատվամիջոցի հարցին՝ կոնկրետ ի՞նչ պայմաններ է առաջարկել Ռուսաստանը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը հրաժարվել է պատասխանել։