Լրահոս
Միջազգային
17:08
26.02.22
211

Հետագա սրացումը ոչ մեկին օգուտ չի բերելու, հարկավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ Չավուշօղլուն՝ Լավրովին

Img default alt hy

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է․ «Ռազմական լարվածության աճը ոչ մեկին օգուտ չի բերելու, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։

Չավուշօղլուն ասել է նաև, որ Թուրքիան պատրաստ է բանակցություններ նախաձեռնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, «եթե կողմերը ցանկանան»։