Լրահոս
Միջազգային
17:02
26.02.22
608

Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, ռազմական գործողությունները վերսկսվել են․ Պեսկով

Img default alt hy

Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ՌԴ ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները, կեսօրին ռուսական զինուժի առաջխաղացումը շարունակվել է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր կանգնեցնել ռուսական բանակի ռազմական գործողությունն Ուկրաինայում բանակցությունների ակնկալիքով, սակայն Կիևը հրաժարվել է դրանից, և ՌԴ ԶՈՒ հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվում է»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ռիա Նովոստի»-ն։