Լրահոս
Միջազգային
11:10
27.02.22
351

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության ուժերին

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասնակիցներին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինի շնորհակալական ուղերձը Հատուկ գործողությունների ուժերի օրվա կապակցությամբ է։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրամանատարությանը, հատուկ գործողությունների ուժերի անձնակազմին, հատուկ նշանակության ստորաբաժանումների վետերաններին՝ երդմանը հավատարիմ մնալու, անբասիր ծառայության համար՝ հանուն Ռուսաստանի ժողովրդի և մեր մեծ հայրենիքի»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հիշեցրել է, որ զինվորականները բազմիցս ապացուցել են ցանկացած, ամենաբարդ պայմաններում հնարավորինս արդյունավետ գործելու և ամենադժվար խնդիրները գրագետ լուծելու իրենց պատրաստակամությունը։