Լրահոս
Հայաստան
11:54
27.02.22
217

Տավուշում ավտոլվացման կետում 49-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել

Img default alt hy

Տավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է և մահացել։

Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը` հավելելով, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 26-ին։ Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը իր ավտոլվացման կետում հոսանքահարվել է:

Շամշյանի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ֆինանսական մասի պետ: