Լրահոս
Հասարակական
22:00
03.03.22
190

Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, Մոսկվայից ժամանող ևս մեկ ինքնաթիռ վերադարձվել է Մինվոդի

Img default alt hy

Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է «Авиаторщина» Telegram-ալիքը։

«S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված ինքնաթիռի վարձակալը VP-BSL գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է», - նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ «Можем объяснить» Telegram-ալիքը գրում է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել և վերադարձել է Մինվոդի։