Լրահոս

2022-03-04
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հայտարարելը կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտի. Միշել
    Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեն Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիքչային գոտի հայտարարել, կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմ, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը CNN-ին։ «Եվրոպական միությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանը սկսել է դաժան պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք չափազանց զգույշ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, բայց հաշվի առնենք, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք, և շատ կարևոր է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից», - ասել է նա։
    10:48
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պռոշյան գյուղի տարածքում ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Opel-ը
    Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Էդուարդ Շաբոյանի վարած Mercedes մակնիշի և Քասախ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ներսիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, որը չթույլատրելի հատվածով մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել դեպի Երևան ընթացող Opel-ի վարորդի համար, ապա բախվել Opel-ին։ Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների բաժանմունքի պետ։
    10:41
    04.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր. Գերմանիայի կանցլեր
    Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում։ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Սա ճիշտ որոշում էր, այն ժամանակ այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ–ում», – ասել է Շոլցը։ Կանցլերը հավելել է, որ այս հարցն այսօր էլ օրակարգում չկա։ 2008 թվականին Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ–ի երկրները հաստատել էին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցել դաշինքին` հետաձգելով հարցի լուծումն անորոշ ժամանակով։ Անցած տարվա հունիսին ՆԱՏՕ–ի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ աջակցեցին դաշինքին միանալու երկու երկրների իրավունքին։ Նրանք հայտարարեցին նաև բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այս երկրների` կազմակերպությանը անդամակցելու ժամկետները։ 2014 թվականի դեկտեմբերին Ուկրաինան հրաժարվեց արտադաշինքային կարգավիճակից, այնուհետև Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին միացման ուղղությունը։ Այժմ այդ երկիրն ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ–ի գործընկերոջ կարգավիճակ ունի, սակայն ձգում է լիարժեք անդամակցության։ Ռուսաստանը կտրականապես դեմ է դեպի արևելք դաշինքի հետագա ընդլայնմանը։ Սա Վաշինգտոնին և Բրյուսելին Մոսկվայի փոխանցած անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի գլխավոր պահանջն է։ Բացի այդ, ռուսական կողմը պնդում է, որ Արևմուտքը հրաժարվի հետխորհրդային երկրներում ռազմակայաններ ստեղծելուց, իր սահմանների մոտ հարվածային սպառազինություն տեղադրելուց և Արևելյան Եվրոպայում հետ քաշի ՆԱՏՕ–ի ուժերը 1997 թվականի դիրքերին։
    10:33
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնաթիռի կալանում տեղի չի ունեցել, դադարեցված է թռիչքի թույլտվությունը. պարզաբանում
    ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է Հայաստանում ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 ինքնաթիռի առնչությամբ ստեղծված իրավիճակը։ «Ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո թռիչք է իրականացրել և ժամանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,-«Արմենպրես» -ին հայտնեցին կոմիտեից։ Այդ հանգամանքով պայմանավորված ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանության, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև: Ինքնաթիռի կալանում տեղի չի ունեցել, այլ ժամանակավորապես դադարեցված է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը: «Հավելենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»,- նշեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
    10:24
    04.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
    Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է Shamshyan.com–ը։ Ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն է, տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։
    10:21
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է օկուպացված Ջրական
    Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջեյմս Շարփն այցելել է 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Ջրական (Ջեբրայիլ) և հայտարարել, որ բրիտանական ընկերությունները պատրաստ են ներդրումներ անել այնտեղ։ Այս մասին նա գրել է «Թվիթթերի» իր էջում։ Նա շրջանն անվանել է «վերադարձրած հող» ու հավելել, որ բրիտանական ընկերությունները պատրաստ են մասնակցել այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին։
    10:18
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ էր բերել նախարար Ավանեսյանը Ազգային ժողով, որ խուսափեց տանել նիստերի դահլիճ․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Այս շաբաթվա կառավարության հետ հարցուպատասխանը տարօրինակ էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հերթական դյուրագրգիռ վարքագծով: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափեց պայուսակն իր հետ անցկացնել ԱԺ նիստերի դահլիճ` անցնելով հատուկ ստուգվող սարքի միջով: Նա ոչ ավել, ոչ պակաս անձնական պայուսակը թողեց միջանցքում եւ ներս մտավ նիստերի դահլիճ: Նույնիսկ զգուշացրեցինք, թե գուցե մոռացել է, բայց նա գտավ նպատակահարմար, որ այդտեղ մնա: Հատկանշական է այն, որ, փաստորեն, տիկին նախարարն անգամ չի վստահում իշխանական որեւէ պատգամավորի, որոնցից որեւէ մեկի աշխատասենյակում կարող էր թողնել պայուսակը: Ինչեւէ, լրագրողներիս մտահոգությունը, թե գուցե «ռո՞ւմբ» կա նախարարի պայուսակում, որ խուսափում է անցկացնել հատուկ սարքի միջով, փարատեցին անվտանգության աշխատակիցները` վստահեցնելով, որ խորհրդարանի շենք մտնելիս Անահիտ Ավանեսյանը պայուսակն անցկացրել է ստուգիչ սարքի միջով: Իսկ թե ինչն էր խանգարում ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ գտնվող սարքով էլ անկացնել «առեղծվածային» պայուսակը, այդպես էլ մնաց անհայտ»:
    10:16
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի պատերազմն Ուկրաինայում. Վիկտորյա Նուլանդ
    Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ «Պատժամիջոցները կվերջանան, եթե Ռուսաստանը վերջացնի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը և ճանաչի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա գոյության իրավունքը», - ասել է Նուլանդը: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ փաստացի «ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը»։ Նուլանդը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է ընդհանրապես ճանաչել Ռուսաստանի կարմիր գծերը և նրա անվտանգության ապահովման որոշակի պահանջներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային անդամակցության մերժումը և դեպի արևելք հետագա ընդլայնումը։ «Մենք նույնիսկ հայտարարել ենք, որ երբեք մտադրություն չենք ունեցել հարձակողական զենք տեղակայել Ուկրաինայում: Մենք չէինք պատրաստվում մեկ այլ երկրի ասել, թե ինչպես և ում հետ դաշինքներ կնքի: Մենք չէինք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ի համար», - ասել է Վիկտորյա Նուլանդը:
    10:14
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Մարտի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մեղրիի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ և Գագարին-Ծովագյուղ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։ Վարդենիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
    10:10
    04.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Արցախի նախագահ Ա. Հարությունյանը որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: «Yerevan.Today» «Արշակյանն ու իր ղեկավարն այսօր կերազեին ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ»․ Բ. Միկոյան «Հրապարակ» Հայոց բանակի օրը չնշվեց, փոխարենը մեծ շուքով` Օպերայում նշեցին ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության 30 ամյակը: «Ժողովուրդ» Դատավորների եւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջեւ վեճերն ու հակասություններն այնքան են թեժացել, որ դատավորներն անգամ դիմում են դատարան: «Ժողովուրդ» «Նոր» Հայաստանում ներդրումային բում խոստացած իշխանության օրոք՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:
    10:10
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
    Մոսկվայի երեք օդանավակայաններում ՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետրոյիւմ», ավելի քան 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այսօր, ժամը 7:34-ի դրությամբ, «Վնուկովո» օդանավակայանում 5 չվերթ հետաձգվել է, 54-ը չեղյալ է հայտարարվել, «Դոմոդեդովոյում» 8 չվերթ հետաձգվել է, 8-ը չեղյալ է հայտարարվել, «Շերեմետևոյում» 12 չվերթ հետաձգվել է, 50-ը չեղյալ է հայտարարվել: Մարտի 2–ին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ երկիրը փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ որպես նոր պատժամիջոց ՌԴ-ի նկատմամբ: Արգելքը վերաբերում է Ռուսաստանում գրանցված բոլոր օդանավերին, այդ թվում՝ չարտերային թռիչքներին։ Փետրվարի 24-ին Ռոսավիացիան հայտնել է, որ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով ՌԴ-ի հարավում մի շարք օդանավակայանների թռիչքներ սահմանափակվել են: Դադարեցվել է Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Ավելի ուշ Ռոսավիացիան հավելել էր, որ այդ սահմանափակումները երկարաձգվում են մինչև մարտի 8-ը:
    10:07
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավորը դատի տվել նախարար Կարեն Անդրեասյանին. նախարարի և դատավորների միջև վեճերը թեժացել են․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում արշալույսները կրկին խաղաղ չեն: Դատավորների և ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջև վեճերն ու հակասություններն այնքան են թեժացել, որ դատավորներն անգամ դիմում են դատարան: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատի տալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Դատավորը պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարին 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշումը չեղյալ համարել: Խոսքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին է: Նշենք, որ նախարարը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, և դրա հիմք է եղել Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Խալաթյանի զեկուցագիրը: Ի դեպ, դատարանն էլ մերժել է դատավորի հայցն ընդդեմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, ինչն էլ անսպասելի չէ»։
    09:58
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ են ուզում ներդնել Արցախի Սահմանադրության մեջ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է` այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլևս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա` մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել» և պետության «գլուխն» էլ ուտել: Պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ են ուզում ներդնել Արցախի Սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է ապագա նախագահին, ապա սկզբում կկայանան խորհրդարանի ընտրությունները` 2023-ի սկզբին, և կուրվագծվի, թե որ քաղաքական ուժն է երկրի բնակչության վստահությունը վայելում, ապա դրանից հետո՝ նոր նախագահի ընտրություններ: Խորհրդարանում մեծամասնություն գրաված քաղաքական ուժերն էլ նախագահ կառաջադրեն, բնականաբար, Ռուսաստանի հետ համաձայնեցված: Այս պահի դրությամբ Արցախում ծանրակշիռ են համարվում Դաշնակցությունը, նախկին նախագահների հետ կապ ունեցող անձինք և ուժերը, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը», բայց մինչև ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա նոր դասավորումների համար»։
    09:54
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպեսզի Մելիքսեթ Պողոսյանին չնեղացնեն, մտադիր են նշանակել ՊՆ խորհրդական․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, վերջապես, Սյունիքի մարզպետի փոփոխություն եղավ, որը ծրագրված էր դեռ շաբաթներ առաջ: Մելիքսեթ Պողոսյանն իր տեղը զիջեց Կալավանի նախկին գյուղապետ, 2018-ից հետո վարչապետի խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանին, որն արդեն մոտ երկու տարի է՝ Սյունիքում է ապրում։ Նա տևական ժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն է՝ կառավարությունից Սյունիքին տրամադրվող գումարներով հասցրել է մարզում շահել հազարավոր սյունեցիների սիրտը, ուստի, ասում են, նրա նշանակումը մարզում դրական են ընդունել։ Մեղրիի համայնքապետն էլ նշանակման թանաքը դեռ չչորացած՝ շնորհավորել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով: Ասում են՝ Ղուկասյանը տրամադրված չէ կադրային ջարդ անելու, սակայն փոփոխություններ կլինեն։ Իսկ Մելիքսեթ Պողոսյանն անակնկալի է եկել իր պաշտոնանկության մասին որոշումից` չնայած տևական ժամանակ է` մամուլը գրում էր այդ մասին, սակայն նա երկու օր առաջ էլ մարզպետարանի աշխատակազմին վստահեցրել է, թե դրանք սուտ լուրեր են, ինքը շարունակելու է աշխատել: Երեկ լուր տարածվեց նաև՝ որպեսզի նրան չնեղացնեն, մտադիր են նշանակել ՊՆ խորհրդական»։
    09:51
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա». Աղազարյան
    Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց է ուղղել արցախցու հացահատիկի արտերը թշնամուն թողնելու մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա, ուրիշ բան էլ: «Aravot.am»-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել է, թե նա ինչ տպավորույթւոն է ստացել․ «Եթե շատ օբյեկտիվ լինեք, դուրս գանք զգացմունքային դաշտից, ապա ես կարող եմ վստահաբար ասել, որ վարչապետի արձագանքը ավելի քան համարժեք էր այն պահվածքին, ինչ ցուցաբերեցին մեր ընդդիմադիր գործընկերները»: Երբ լրագրողը հիշեցրել է, թե «հողատու» բառն են ասել ու դրանից ափերից դուրս է եկել՝ Աղազարյանն արձագանքել է. «Երբ որ դու միտք ես արտահայտում՝ մտահոգություն ունենալով հայրենիքի, պետականության հետ կապված, դու կենտրոնացիր դրա վրա եւ քո հարցը տուր: Երբ որ ամեն անգամ միտքդ արտահայտելուց գնում ես Արցախում վարուցանքին, որը իմ մոտ շա՜տ վատ ասոցիացիաներ է առաջացնում, որովհետեւ այդ վարուցանքի վրա ծախսվել է բանակի դիզվառելիքը, զինվորների աշխատանքը, ճիշտ է, այդ ցորենը մեր հայրենիքում օգտագործվել է որպես պարենային ապրանք, բայց այդուհանդերձ այդ միջոցները գնացել են եւ դառել են դղյակներ, պալատներ, չեն դառել զենք ու զինամթերք, չեն դառել մեր հայրենիքի պաշտպանական գոտիներ: Այդ ասոցիացիաներն է առաջացնում, հետեւաբար պետք չի ասել, ամեն անգամ մի հատ քո հարցադրմանը նմանատիպ տասնապատիկ պատասխան կստանաս, անտեղի տեղը ի՞նչ ես…արտահայտիր քո անհանգստությունը ու ստացիր ադեկվատ պատասխան, որ բոլորն էլ քեզանից հա՛մ գոհ լինեն, հա՛մ օգուտ ունենան»: Դիտարկմանը, որ քաղաքական խոսք էր հնչում քաղաքական մարմնում, բայց դրան ի՞նչ արձագանք եղավ ու դուք, որպես տղամարդ, ո՞նց կզգայիք, եթե ձեզ նույն բանն ասեին՝ Աղազարյանը պատասխանել է. «Ես գտնում եմ, որ վարչապետի արձագանքն ու պատասխանը ավելի քան ադեկվատ էր այն իրավիճակին, որ տիրում էր այդ պահին ԱԺ-ում: Մեկ ուրիշը կարող է պատահի նույնիսկ…»: Ճշտել են՝ կարող է չդիմանա եւ հայհոյի, հա՞՝ Աղազարյանը պատասխանել է. «Օրինակի համար կարող է եւ այդպիսի բան էլ լինի, որովհետեւ անկախ ամեն ինչից մենք բոլորս էլ մահկանացու ենք, ունենք մեր թերություններն ու առավելությունները, հետեւաբար պետք է հարգել նաեւ դիմացինի պահվածքը, համբերության չափը: Գիտեք ինչ կա, կարելի է շատ հանգիստ նայել մարդու աչքերին, ասել՝ ի՜նչ գեղեցիկ ես դու, ի՜նչ լավն ես դու, բայց այդ խոսքերը շատ ավելի վիրավորական լինեն՝ ասելու ձեւից կախված, քան ամենաթունդ հայհոյանքը: Եվ հակառակը. Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք՝ իբրեւ թե հայհոյանք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքան հարազատություն կա: Օրինակի համար ասում ենք՝ շատ լակոտ, բան…մարդիկ կան, ուրիշ բաներ էլ են ասում խոսքի օրինակ: Այսինքն, կախված է, թե դու ոնց ես ասում: Բա հիմա դու, որ ասում ես, գիտես պատասխան պիտի չստանա՞ս: Չէ՛, այդպես ճիշտ չի, ասում ես՝ պետք է պատրաստ լինես պատասխան ստանալու: Անձամբ ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ նմանատիպ իրավիճակներում լինել: Ես մենակ մի անգամ եմ պապանձվել, ձեն չեմ հանել, որովհետեւ աղջնակ էր, այդ աղջնակին ես բան չէի կարա ասեի: Բոլոր մյուս դեպքերում ոչ թե ադեկվատ պատասխան եմ տվել, այլ՝ մի քանի անգամ ավել»:
    09:47
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը սեփական վերլուծությունները չունի ներդրումների մասին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը: «Կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարությունը, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից», - պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը, փաստորեն, սեփական վերլուծություններն ու ցուցանիշները չունի, թե ներդրումային դաշտում ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներին, ապա տիտանական ջանքեր պետք է գործարդել՝ գտնելու կոմիտեի կայքում առկա վերլուծությունը: Այն առանձին պատուհանով հասանելի չէ: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունն ու հրապարակված թվերի համեմատությունը ցույց տվեց՝ իրականում որևէ բում էլ չի եղել, ավելին՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել»։
    09:42
    04.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Զապարոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾ
    Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ԱԻ գծով Ուկրաինայի պետական ծառայությունը։ «Ժամը 06.20–ին (Երևանի ժամանակով` 08.20–ին) Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է։ Զոհեր և տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԱԷԿ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ կայանի տարածքում հրդեհ է բռնկել, ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չկան։ Կայանի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ստացված կադրերի վրա ծուխ էր երևում։ Այնուհետև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել Զապորոժիեի ԱԷԿ–ից դուրս, կայանում անջատվել է էներգաբլոկներից մեկը։ Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նշել էր, որ այրվում են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։ Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետտեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում պարզաբանել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում 7 միջուկային կայանք, 6 էներգաբլոկ և միջուկային պահեստարան է գտնվում։ Նրա խոսքով №1 էներգաբլոկը ավելի վաղ կանգնեցվել էր վերանորոգման նպատակով, №2 և №3 էներգաբլոկներն անվտանգ կանգնեցվել են, №4-ը շարունակում է աշխատել։ №5 և №6 էներգաբլոկները պահուստային են, դրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ԱԷԿ–ում հրդեհման մասին տվյալներ չկան։
    09:38
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արգելվում է օբյեկտներում աղամաններ տեղադրել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների եւ ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ըստ հետազոտությունների՝ տղամարդկանց 40.3 եւ կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը»:
    09:30
    04.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչու ԱԺ-ում իրականացվեց «ցասում Նիկոլ» օպերացիան. դա պատճառ է ունեցել․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում եւս ակտիվորեն քննարկվում է, թե ինչով էր պայմանավորված կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկումը եւ, ըստ էության, գործադիր-օրենսդիր երկխոսությունը տապալելը: Սակայն, ՔՊ-ականներն ունեն իրենց վարկածը: Խնդիրն այն է, որ իշխանությունը, այդպես էլ չնշելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, որոշել էր մեծ շուքով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության 30-ամյակը, ինչից տեխնիկապես ուշանում էին հարցուպատասխանի պատճառով: Անգամ դրա համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ձեռքի ազդանշանով հանվեց հարցուպատասխանի համար հերթագրված ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցը: Բայց, տեսնելով, որ միեւնույնն է ձգվում է նիստը, գործի անցավ Նիկոլ Փաշինյանը, ում գոռգոռոցներից ու մատթափտալուց հետո` անգամ հարցի համար գրանցված ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան դահլիճից` չսպասելով իրենց հերթին: Այպիսով նիստն ավարտվեց շատ արագ, իսկ կառավարությունն ու իշխանական պատգամավորները գնացին նշելու: Ինչ խոսք, ՔՊ-ականները տպավորված էին իրենց «հնարամիտ» լիդերով»:
    09:16
    04.03.22
    Ավելին