Լրահոս
Շոու բիզնես
22:47
03.03.22
155

Նոր տեսահոլովակ․ Քանյե Ուեսթը «թաղում է» Քիմ Քարդաշյանի սիրեցյալին

Img default alt hy

Ամերիկացի ռեփերներ Քանյե Ուեսթը (Յե) և The Game-ը ներկայացրել են Eazy երգի տեսահոլովակը, որտեղ պլաստիլինե Յեն վրեժ է լուծում կատակերգու Փիթ Դևիդսոնից՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջից։

Նույնիսկ Քանյեի ամենահավատարիմ երկրպագուները քննադատել են նրա տեսահոլովակը։ Ուեսթը չպետք է նման բան տեղադրեր համացանցում, քանի որ դա առնվազն ուղիղ սպառնալիք է թվում, գրել են երկրպագուները։

«Բրո, դա չափազանց է», «քեզ օգնություն է հարկավոր», «դա նորմալ չէ, Քանյե», «դու պարզապես տեսանյութ ես տեղադրել, որտեղ Փիթին սպանում ես», «ձեր երեխաները կամաչեն, երբ նրանք տեսնեն, թե ինչպես է իրենց հայրը բռնություն գործադրում մարդու դեմ, որը նրան ոչինչ չի արել»,- գրել են Instagram-ում: