Լրահոս
Հայաստան
23:53
03.03.22
156

Տաշիր քաղաքի քարի արտադրամասի տարածքում այրվում է վագոն-տնակ

Img default alt hy

Մարտի 2-ին, ժամը 18:51-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի քարի արտադրամասի տարածքում այրվում է վագոն-տնակ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին, մարվել՝ 21։14-ին։ Երևանյան փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում այրվել է վագոն-տնակ (մոտ 27 քմ)։