Լրահոս
Միջազգային
22:19
03.03.22
211

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը

Img default alt hy

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) հետ կապված: Այս մասին հայտարարել է Զելենսկին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես դրանք խորապես հասկանում եմ՝ Ուկրաինայի, մեր լեզվի, ռուսաց լեզվի հետ կապված խնդիրների, Դոնբասի, Դոնբասի կարգավիճակի, Լուգանսկի մասին», - ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ցանկանում է խոսել Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է․

«Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, քանի որ չկա այլ միջոց դադարեցնելու այս պատերազմը»,- նշել է նա։