Լրահոս
Միջազգային
23:32
03.03.22
168

Հայտնի է, թե երբ և որտեղ կրկին կբանակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան

Img default alt hy

Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը կրկին կանցկացվի Բելառուսում։ Սպուտնիկ Բելառուսի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության ղեկավար Միխայիլ Պոդոլյակը:

Բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթվա սկզբին։

«Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին»,- նշել է Պոդոլյակը։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28- ին, երկրորդը՝ մարտի 3-ին։ Երկուսն էլ անցկացվել են Բելառուսի տարածքում: