Լրահոս
Հայաստան
10:34
09.03.22
170

Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Img default alt hy

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է «Սինխուա» գործակալությունը, շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը  հիմնված է ավանդական բարեկամության վրա։

«Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և տարբեր ոլորտներում համագործակցությունը նկատելի ձեռքբերումներ է ունեցել», - նշել է Սի Ծինփինը:

Նա նաև ասել է, որ մեծ նշանակություն է տալիս Չինաստանի և Հայաստան հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը՝ օգուտ բերելու երկու երկրներին և նրանց ժողովրդին։