Լրահոս
Հասարակական
10:14
09.03.22
242

Ձյան տեղումներ և փակ ավտոճանապարհներ՝ հանրապետության տարածքում

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քջարան քաղաքում տեղում է ձյուն:

Լոռու մարզի (բացի Ալավերդի քաղաքից), Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների և Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: