Լրահոս
Հայաստան
23:00
08.03.22
117

30-ամյա վարորդը Nissan X-Trail-ով Դիլիջանի ոլորանում բախվել է ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում

Img default alt hy

Այսօր՝ մարտի  8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արտեմ  Խաչատրյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: