Լրահոս
Միջազգային
23:17
08.03.22
172

Boeing-ը դադարեցրել է տիտանի գնումը Ռուսաստանից, Airbus-ը՝ դեռ ոչ

Img default alt hy

Ամերիկյան Boeing ավիացիոն կորպորացիան դադարեցրել է տիտան գնել Ռուսաստանից։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը:

Ընդ որում` անցած տարվա նոյեմբերին Դուբայի ավիասրահում Boeing-ը «Ավիսիմա» ռուսական խոշորագույն մատակարարի հետ հուշագիր էր կնքել այն մասին, որ ընկերությունը կշարունակի մնալ Boeing-ի հիմնական մատակարարը:

Ավիացիոն կայքերից մեկի գնահատմամբ՝ ավելի վաղ Boeing-ն այդ ընկերությունից գնում էր տիտանի պահանջվող քանակի մոտ 35 տոկոսը, իսկ Airbus-ը Ռուսաստանից էր ձեռք բերում ընկերության ընդհանուր պահանջարկի 50-65 տոկոսը: