Լրահոս
Միջազգային
22:17
08.03.22
198

ԵՄ-ն մտադիր չէ արգելել ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. Բորել

Img default alt hy

Եվրամիությունը մտադիր չԷ, ԱՄՆ-ին հետևելով, արգելել ռուսական էներգակիրների ներմուծումը: Այս մասին al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է ռուսական էներգակիրների ներկրման արգելքի մասին։

«Մենք չենք արգելելու ռուսական էներգիայի ներմուծումը։ Այս հարցում մենք չենք հետևում Բայդենին»,-հայտարարել է Բորելը։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն «մշտապես» փնտրում է գազի ստացման այլընտրանքային աղբյուրներ՝ հաշվի առնելով Եվրամիության այն համոզմունքը, որ իրենք ունեն «գործընկեր է, որի վրա չի կարելի հույս դնել»:

Նա նշել է նաև, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը հնարավոր է, սակայն տեղի չի ունենա անմիջապես։ Պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինան ՌԴ-ի համար սպառնալիք չէ, ընդ որում՝ ԵՄ-ն «Կիևին Մոսկվայի հետ պատերազմի չի դրդի»: