Լրահոս
Արցախ
09:50
09.03.22
428

Հակառակորդը Խրամորթի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմից տուժածներ չկան

Img default alt hy

Մարտի 8֊ին` ժամը 23։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ, հայտնում են ՊԲ-ից:

Հայկական կողմից տուժածներ չկան։  

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է։