Լրահոս
Միջազգային
17:09
11.03.22
371

ԵՄ վերջին որոշումները չեն արդարացնում Կիևի սպասելիքները․ Զելենսկին կրկին հիասթափված է

Img default alt hy

Եվրամիության (ԵՄ) վերջին որոշումներն այն չեն, ինչ ակնկալում էին Կիևում, այս մասին մարտի 11-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ինչպե՞ս ենք մենք գնահատում հինգշաբթի օրը ԵՄ ընդունած որոշումը: Պետք է ավելի ուժեղ լինել: Սա այն չէ, ինչին մենք սպասում ենք»,- ասել է նա Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ երկրների ղեկավարները Վերսալում կայացած գագաթնաժողովում աջակցություն էին հայտնել Ուկրաինային, սակայն դեռ որոշում չեն կայացրել այդ երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

ԵՄ երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ավելի մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի վրա։