Լրահոս
Միջազգային
16:51
11.03.22
158

Մոտ ապագայում հնարավոր է կայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալըմը ենթադրել է, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ 

«Հիմքեր կան ենթադրելու, որ հանդիպումը, հնարավոր է, կկայանա մոտ ապագայում։ Այդուհանդերձ, Թուրքիան շարունակելու է միջնորդի դեր խաղալ (հակամարտող կողմերի միջև)»,- եզրափակել է նա։

Քալըմն ասել է, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև և դա տեսնում է որպես քայլ, որը հիմք կդնի նախագահների միջև համապարփակ բանակցությունների համար։