Լրահոս
Արցախ
18:46
11.03.22
203

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում է 3 գյուղերի ուղղություններով․ ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունից։

Img default alt hy

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, հայտնում են ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունից։

ԱՀայտարարության մեծ ասվում է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում: