Լրահոս
Առողջապահական
18:36
11.03.22
163

Առողջապահության նախարարությունը հրապարակել է «թաքնված» աղ պարունակող սննդամթերքների ցանկ

Առողջապահության նախարարությունը հրապարակել է սննդում աղ պարունակող մթերքների մասին տեղեկատվություն, որում ներկայացված է առօրյայում օգտագործվող այն մթերքների ցանկը, որոնք իրեց մեջ «թաքնված» աղ են պարունակում։ Տեղեկատվական լուսանկարում շեշտված է, որ ՀՀ բնակչությունը 2 անգամ չարաշահում է աղի օգտագործումը սննդակարգում։

ԱՆ-ն նախագիծ է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ է բարձրացել, այլ այն հանրային քննարկման լավ առիթ է դարձել։