Լրահոս
Հասարակական
18:08
11.03.22
184

Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կինը մահացել է

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք  ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի տղամարդ: 

Հիվանդանոց մեկնած  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ  տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն: 

Ոստիկանները պարզել են, որ մարտի 5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխախոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են  այդ վնասվածքները: 

Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին  պրոռեկտորն է: