Լրահոս
Միջազգային
17:58
11.03.22
144

WhatsApp–ն արգելքի տակ չի հայտնվի Ռուսաստան vs Meta հակասության պատճառով

WhatsApp մեսենջերին չի վերաբերի այն արգելքը, որը Ռուսաստանում կարող է կիրառվել Meta ընկերության դեմ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել իրավապահ մարմինների աղբյուրը:

«WhatsApp–ին չի առնչվի, քանի որ այդ մեսենջերը հաղորդակցության միջոց է, ոչ թե տեղեկությունների հրապարակման աղբյուր», - ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։

Հայտնի է, որ ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։