Լրահոս
Հասարակական
11:43
15.03.22
301

Փրկարար ծառայությունը համալրվել է 12 ԱԹՍ-ով․ նախարար

Img default alt hy

44-օրյա պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնության են եկել որոշակի զինամթերքի քանակի ավելացման հարցում։

Ազգային ժողովում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ասել է, թե այս որոշումով ԱԻ փրկարարները կկարողանան տարրական պատկերացում ունենալ զենքի օգտագործման վերաբերյալ։

«Մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ փրկարարները ներգրավվեցին պաշտպանական խնդիրներ կատարելու», - ասել է նա։

Նախարարի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչու թռչող սարքով, որնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, իսկ մեկը մինչև 150 մետր խորության պայմաններում որոնողափրկարարական աշխատանանքեր իրականացնող ջրային դրոն է։