Լրահոս
Հայաստան
11:20
15.03.22
1 104

Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավար

Img default alt hy

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել և վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

Բարերարը տնկիներ են բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»,- ասել է Խաչատուր Բաղդասարյանը։

Նա նշել է, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը առաջին օրվանից տեղյակ է խնդրից և պարբերաբար այցելում է իրենց համայնք։