Լրահոս
Հասարակական
11:55
15.03.22
135

Երևանում Toyota Corolla-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը, կա վիրավոր

Img default alt hy

Մարտի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։