Լրահոս
Հայաստան
12:53
15.03.22
148

ՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից. փոխնախարար

Img default alt hy

Սեփական զեկուցագրի համաձայն՝ ՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նա ասել է, որ այս պահին չի կարող թվային տվյալ ներկայացնել։

«Այս խնդիրը պաշտպանության նախարարությունն այսօր էլ ունի, սակայն քայլեր են ձեռնարկվում նաև համալրման ուղղությամբ։

Իմ նշանակման օրվա դրությամբ՝ դասակի հրամանատար, վաշտի հրամանատար օղակը շատ ավելի թերհամալրված վիճակում էր գտնվում, քան՝ հիմա, վիճակը հիմա անհամեմատ բարվոք է, ունենք կատարած մեծ ու արդյունավետ աշխատանք, սակայն աշխատանքից ազատվելու գործընթացը շարունակվում է, ինչը բնական է»,- հայտարարել է պաշտպանության փոխնախարարը։