Լրահոս
Հայաստան
09:46
21.03.22
724

Երևանում տղամարդը աստիճաններով իջնելիս ընկել է ու մահացել

Img default alt hy

Երևանում մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, որը սակայն, իրենց ներկայությամբ մահացել է:

Shamshyan.com-ը հայտնում է, որ պարեկները նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:  

Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել: