Լրահոս
Հայաստան
09:55
21.03.22
3 363

Առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Երևանում․ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։  

Դեպքի վայրից ոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ 

Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։ 

Փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին: Այս մասին հայտնում  են ԱԻՆ-ից։