Լրահոս
Արցախ
21:15
20.03.22
162

Խաղաղություն՝ առանց Արցախի՞. «ժողովուրդը մենք ենք, մենք իրան մանդատ չենք տվել»

Արցախի բանալիները Հայաստանը կարող է հանձնել Ադրբեջանին, որ բացի «խաղաղության դարաշրջանի» դուռը: Բաքվի «5 կետն» ստանալուց հետո Երևանը դիմումներ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ:

Ստեփանակերտն ահազանգում է՝ պատերազմից հետո անդունդ է առաջացել Հայաստանի և Արցախի միջև, որի մեջ տրորվում է հայկական շահը: Ժողովուրդը ճշտում է՝ իշխանությանը խաղաղություն հաստատելու մանդատ տվել է, բայց Արցախն Ադրբեջանին հանձնելու միտքն անգամ ամոթալի է:

Վտանգավոր ջրերով շրջապատված «հայկական կղզին» հայրենասիրական երգերով է փորձում զսպել Բաքվին ու արթնացնել Երևանը: