Լրահոս
Հայաստան
12:09
20.03.22
2 013

ԱԻՆ-ում չգիտեն՝ Տիգրանաշենը Հայաստանի որ մարզում է

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը առավոտյան հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով Հայաստանի ճանապարհների մասին։ Գրել էին, որ դժվարանցանելի են Լոռու մարզի Տիգրանաշենի ոլորանները, մինչդեռ Տիգրանաշենը գտնվում է Արարատի մարզում։ 

Կարճ ժամանակ անց նախարարությունից ջնջեցին այդ հայտարարությունը՝ տեղադրելով ճիշտ տարբերակը։

Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այդ հայտարարության լուսանկարը և գրել․

«Ո՞րն է բաբո մեր երկիր կամ ԱԻՆ-ը մայրուղիների վերատեղադրումներ է կատարում։

«Դժվարանցանելի են Լոռու մարզի Տիգրանաշենի ոլորանները»․ սա իրենց հայտարարությունից է։

Այս նախարարությունում երկիրն էլ չգիտեն, ո՞նց են արտակարգ իրավիճակ կառավարում, ախր սա իրենց հաց ու ջուրը պիտի լինի ամենօրյա»։