Լրահոս
Հասարակական
20:49
21.03.22
135

Արտակարգ դեպք Երևանում. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Նար-Դոսի փողոցի 73ա շենքի բակում ավտոմեքենա է այրվում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: 

Մինչ  հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն  փողոցի բնակիչ Վլադիմիր Հայրապետովին պատկանող Lada Priora մակնիշի ավտոմեքենայում: