Լրահոս

2022-03-22
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա
    Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից:
    13:48
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շատ էլ «ձայն են տվել», հիմա ի՞նչ, մինչև վերջ պետության «հերը» պետք է անիծեք․ Շարմազանով
    Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։ Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում,ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում,եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։ Կիպոսը 1974թվականից խնդիր ունի թուրքերի հետ,բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել,չնայած ճնշումներին։ Նույն վիճակում է Սերբիան,հրաժարվելով ճանաչել Կոսովոն,չնայած Արեւմուտքի ճնշումներին։ Ինչու՞ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։ Հազար եմ ասել,հիմա պետք է մեծ պաուզա վերցնել ,քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված ։ Այդքան չի կարելի աթոռապաշտ,ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։ Շատ էլ «ձայն են տվել»,հիմա ի՞նչ մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծեք։
    13:38
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ն դեմ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դառնա
    Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով ընդդիմադիրներն առաջարկում են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է նախագծին. ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն: Բացասական եզրակացության հիմքում, պատգամավորի խոսքով, հիմնական մոտեցումը եղել է այն, որ ներկայիս քրեաիրավական գործիքակազմով ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեք պաշտպանված է, պաշտպանված է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությունից: «Այն խնդիրը, որը հնչեցվում է Արամ Վարդանյանի կողմից, մեր քրեական օրենսգրքով լուծված է, փոխարենը, այս նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում. իրավական որոշակիության տեսանկյունից այս նախագիծը որևէ քննության չի կարող դիմանալ», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը: Նրա խոսքով՝ թշնամի երկրի զառանցանքների ցանկացած արտատպում ինքնին կարող է համարվել քարոզչություն: «Այսինքն, եթե մեր լրատվամիջոցները ՀՀ քաղաքացիներին ցանկանան տեղեկացնել, թե թշնամի երկրից ինչ զառանցանք է հնչում, իրենք հայտնվում են քրեորեն պատժելի արարք կատարողի դերում», - ասաց Վահագն Հովակիմյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել ընդդիմադիրների նախագծին:
    13:26
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արաբական աշխարհը հեղեղենք Սևանի ջրով․ «Հրապարակ»
    Վահագն Խաչատուրյանը, ով 1991 թվականից քաղաքականության մեջ է, իսկ 1998-ին ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից երկարատեւ պաուզա էր վերցրել, պարզվում է` 2020 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել, «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով: Նրա գիտական ղեկավարը եղել է տնտեսագիտության դոկտոր, պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Իր գիտական թեզում Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրել է, որ ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր հանրապետության եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ: Եվ դարակազմիկ վերլուծություն ու առաջարկ է արել.
    13:09
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական դիրքից Կարմիր շուկայի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել
    Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանին և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու՝ հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը: Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
    12:50
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինչպես 1920-ին, այնպես էլ 2020-ին Ադրբեջանը ձգտում էր ոչնչացնել Շուշիի հայ բնակչությանը․ հայտարարություն
    Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը և պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց և ավերակների մեջ մնաց մինչև 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։ Շուշիի կոտորածը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախոսության իրականացման համատեքստում հայերի ցեղասպանությունը Արևելյան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր։ Իր դաժանությամբ սահմռկեցնող այս ողբերգությունը ցույց տվեց ադրբեջանական իշխանությունների իրական նպատակները Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրությունը, այլև անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրա և կանխորոշեց հետագա գործընթացները։ Գրեթե 70 տարի անց ադրբեջանական իշխանությունները կրկին դիմեցին իրենց զինանոցի փորձված գործիքին՝ անմեղ հայ բնակչության կոտորածին և տեղահանությանը՝ զանգվածային սպանություններ և ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում։ 2020 թվականին ողբերգությունը նորից կրկնվեց։ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Շուշին, ինչը հանգեցրեց քաղաքի հայաթափմանը։ Ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020 թ․-ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլ նաև ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու ոգին։ Իր որդեգրած այդ ռազմավարությանը Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ցայսօր։ Այնուամենայնիվ, անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ։ Այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին», - նշված է հայտարարության մեջ։ 2
    12:31
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խաղաղապահները բանակցում են գազամատակարարումը վերականգնելու համար
    Արցախում երեկվանից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ [ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը NEWS.am-ին]
    12:13
    22.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.03.22
    12:06
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:33
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պետբուջեի հաշվին իշխող խմբակցության պատգամավորները դառնում են թանկարժեք զբոսաշրջիկներ․ Մանուկյան
    Պետբուջեի հաշվին իշխող խմբակցության պատգամավորները դառնում են թանկարժեք զբոսաշրջիկներ ԱԺ այսօրվա նիստում հարց բարձրացրեցի ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաքանակ պատվիրակության հերթական արտասահմանյան շրջագայության թեմայով: Սա առաջին դեպքը չէ, երբ պետբուջեի հաշվին իշխող խմբակցության պատգամավորները դառնում են թանկարժեք զբոսաշրջիկներ: Նրանք, իհարկե, իրենց այցերը ներկայացնում են որպես դարակազմիկ, բայց Հայաստանին այդ այցերից զրո կամ զրոյից շատ քիչ տարբերվող օգուտ կա: Տպավորությունն այնպիսին է, որ այս մարդկանց համար խորհրդարանը վերածվել է տուրիստական գործակալության: Ռոտացիոն սկզբունքով արտասահման են մեկնում, մի լավ ման գալիս ու վերադառնում՝ կառավարությունից իջեցված հերթական հրահանգը կատարելու: Շրջագայությունները խորհրդարանական մեծամասնության անդամների համար յուրօրինակ բոնուս են՝ հնազանդորեն ենթարկվելու դիմաց: Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ են անելու 8 օր 11 հոգով Բալիում և Նուսա Դուայում: Այդ ի՞նչ ճակատագրական հարցեր են որոշելու: Գերիների հա՞րցն են լուծելու, սրընթաց աճող գների դե՞մն են առնելու, Արցախի հումանիտար աղե՞տն են կանխելու, թե՞ Ադրբեջանի կազմից դուրս Արցախի հարցն են կարգավորելու: Հիմա արդեն պարզ է, թե ինչու են պետբյուջեով կտրուկ ավելացրել արտասահմանյան շրջագայություններին հատկացվող գումարները: Թե որքան գումար է վատնվել այս այցի ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերավարձի վրա, դեռ կպարզենք։ Սա իսկական երեսպաշտություն է ու ցինիզմ. նախկինում քննադատել բյուջեի մսխումը, բայց հետո գալ իշխանության ու բյուջեի մսխման առումով գերազանցել նախորդ բոլոր իշխանություններին: «Ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված ու ժողովրդավարության բարձրագույն լիգայում, իբր, հանդես եկող ուժի դեպքում հենց այսպես էլ պետք է լիներ: Սա՛ է այս մարդկանց իրական դեմքը:
    10:57
    22.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Խաղաղության մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում․ Թաթոյան
    Ակնհայտ է, որ գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը: Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին առանց ջեռուցման ու տաք ջրի է թողնում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Բայց սա այն է, ինչ իրականում կա, արտահայտում է ադրբեջանական իրական մտադրությունները՝ ցեղասպան քաղաքականությունը: Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները փոքր-ինչ անգամ չեն նվազեցրել հայատյացությունն ու թշնամանքը: Դա չի էլ լինելու, քանի որ նրանց համար դա քաղաքական կյանքի աղբյուր է, արտաքին թշնամու կերպարով ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու ու իշխանությունը պահպանելու միջոց: Պարզ չէ՞, որ խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես շղարշ են արտաքին աշխարհի համար:
    10:52
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի որոշ համայնքներում ձյան շերտի բարձրությունը 1 մետրի է հասնում
    ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 60 սմ-ի: Ստեփանակերտ-Շոշ - Կարմիր շուկա ճանապարհը և Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու բարձրադիր հատվածներում` դժվարանցանելի են։ Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 1մ։ Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն և Ռև համայնքների ճանապարհները, այստեղ ձյան շերտի բարձրությունը 80սմ-ից հասնում է մինչև 1 մետրի։ Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:
    09:57
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվում են Էդգար Մելիքսեթյանի հրազենային մահացու վնասվածք ստանալու հանգամանքները
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Լոռու մարզի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է. «Ըստ նախնական տեղեկությունների 2022թ. մարտի 20-ին՝ ժամը 22:50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ զստափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Լորուտ գյուղի՝ 1997թ. ծնված բնակիչ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել է հորը, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, դեռևս չպարզված հրազենով, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ, որից հետո վերջինս տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը՝ ժամը 08:15-ին, մահացել է: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 1 հատ 5,45մմ տրամաչափի կրակված պարկուճ և ավտոմեքենայի ապակու կոտրված կտորներ, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացած հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հանրապետություն» կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացնում են Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:
    09:55
    22.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Ժողովուրդ» «Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա». Ա. Միրզոյան: «Հրապարակ» Արցախում սուպերնախագահական համակարգից անցնելու են կիսանախագահականի: «Փաստ» Հնարավոր է՝ ապրիլի 1-ից անորոշ ժամկետով «Թեղուտ» հանքավայրի գործունեությունն ընդհանրապես կասեցվի: «Ժողովուրդ» Գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները իրոք Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են Դատական դեպարտամենտին, սակայն համակարգի միջոցով դատավորներին գործերի մակագրումը տեւական ժամանակով բացառելու նպատակով մշակվում է սխեմա, ըստ որի՝ բանալիներն իբր կորել են Դատական դեպարտամենտ ուղարկելու ճանապարհին փոստի աշխատակիցների մեղքով: «Փաստ» ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշել է միավորված ամբիոնների վարիչներ նշանակել այնպիսի անձանց, ովքեր կա՛մ ընդգծված իշխանամետ են, կա՛մ գոնե քաղաքականապես ակտիվ չեն և իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ երբեք որևէ խոսք չեն ասել։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ:
    09:52
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շղթայական ավտովթար՝ Արագածոտնում. բախվել են BMW-ն, Kia Forte-ն, Volkswagen-ը, ГАЗ 3110-ն ու ЗИЛ-ը
    Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բախվել էին BMW, Kia Forte, Volkswagen, ГАЗ 3110 մակնիշի և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկային: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
    09:51
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հողը «փախչում է» ԱՄՆ դեսպանատան «ոտքերի տակից»․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Բավական սիմվոլիկ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար: Բոլորովին վերջերս Իսակովի փողոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է դեսպանատունը իրականացվել էին ասֆալտապատման աշխատանքներ, սակայն պարզվում է` ջրատարների հետ կապված խնդիր է ծագել: Եվ ասֆալտն է փչացել, եւ հողն է «փախչում» դեսպանատան «ոտքերի տակից»: Այս հատվածում իրականացվող անվերջանալի բարեկարգման աշխատանքներն իսկական պատուհաս է դարձել տրանսպորտային երթեւեկության համար»:
    09:48
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատրաստ եմ քննարկել Դոնբասի ու Ղրիմի ճանաչման հարցը Ռուսաստանի հետ․ Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը, նշելով, որ Զելենսկին այդ մասին հայտարարել է օտարկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Եվ այնտեղ ինչ-որ ելք գտնելու համար անհրաժեշտ է անել այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,- ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ․«Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այս հանդիպմանը այս որոշումը չի կայացվի։ Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա կստացվի, որ դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ և՛ Ռադան, և՛ Ուկրաինայի ժողովուրդը»։
    09:44
    22.03.22
    Ավելին