Լրահոս
Հայաստան
21:00
21.03.22
124

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում

Img default alt hy

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները մարտի 16-ից 20-ը ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգել է զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։ 

Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։