Լրահոս
Տարածաշրջան
20:40
21.03.22
132

Ռուսաստանը դադարեցնում է խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ բանակցությունները

Img default alt hy

Մոսկվան դադարեցնում է խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ բանակցությունները՝ Ռուսաստանի նկատմամբ, Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված, միակողմանի սահմանափակումներ կիրառելու պատճառով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Ճապոնիայի ոչ բարեկամական այս դիրքորոշման պայմաններում, ըստ ՌԴ ԱԳ նախարարության, խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակելն անհնարին է։

«Ռուսական կողմը այս պայմաններում մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ անհնարին համարելով երկկողմ հարաբերությունների շուրջ հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որն ակնհայտ ոչ բարեկամական դիրքորոշմամբ է հանդես գալիս և ձգտում է վնասել մեր երկրի շահերը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։