Լրահոս
Տարածաշրջան
20:10
21.03.22
133

Կիևի արվարձանում, չգործող առևտրի կենտրոնում տեղակայված զինապահեստ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

«Մարտի 21-ի գիշերը գերճշգրիտ հեռահար զինատեսակներից ոչնչացվել է ուկրաինական հրթիռային համակարգերի մարտկոց և  զինապահեստ՝ տեղակայված Կիևի արվարձանում գտնվող, չգործող առևտրի կենտրոնում»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «ուկրաինական ազգայնականների ստորաբաժանումները» մի քանի օր շարունակ Կիևի արվարձանում՝ Վինոգրադար շրջանում քողարկվել են՝ շրջապատված լինելով բնակելի տներով և այնտեղից համազարկային կրակ են վարել ռուս զինծառայողների ուղղությամբ։

«Հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնն օգտագործվել է որպես խոշոր բազա՝ հրթիռային զինատեսակներ պահելու և համազարկային կրակի համակարգերը լիցքավորելու համար»,- ասել է Կոնաշենկովը՝ հավելելով, որ ռուսական հետախուզությունը տեղորոշել է ուկրաինական հրթիռային համակարգերի և զինապահեստի գտնվելու վայրը։