Լրահոս
Հասարակական
16:48
21.03.22
2 276

Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք բացել սահմանը․ Արարատ Միրզոյան

Img default alt hy

«Ընդամենը 10 օր առաջ տեղի ունեցավ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին դուք մասնակցեցիք։ Հրավերը ընդունել-չընդունելու, գնալ-չգնալու հարցը ավելի շատ քննարկվեց, քան արդյունքները։ 

Կուզեի ավելի մանրամասներ ներկայացնեիք, թե ինչ հանդիպումներ են տեղի ունեցել և ինչ քննարկումներ տեղի ունեցան ֆորումի շրջանակներում»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց Սարգիս Խանդանյանը․

ԱԳ նախարարի պատասխանն այսպիսին էր․

«Այո, ի վերջո, որոշում կայացրինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեֆ Բորելի հետ, Ավստրիայի ԱԳն-ի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ 

Ձեզ հավանաբար հետաքրքրում է վերջին հանդիպումը։ Չավուշօղլու հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը։ 

Եվ երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են՝ պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»։