Լրահոս
2022-03-23
-
ՄիջազգայինՌուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում. ՊեսկովՌուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։ «Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե որ դեպքում կարող է կիրառվել միջուկային զենք։ Եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան», - ասել է նա։Ավելին11:3823.03.22 -
ՀայաստանԵրիտասարդը հրկիզել է Աշտարակի դատաբժշկի ավտոմեքենան. նրան բերման են ենթարկելՄարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12.45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը: Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։Ավելին11:3523.03.22 -
ԱրցախԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվելՄարտի 22-ի դրությամբ կատարվել 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:Ավելին11:2723.03.22 -
ՀայաստանՀայկական օրակարգ. ի՞նչ է Ադրբեջանի առաջարկած խաղաղությունըԱյլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։ Թևան Պողոսյան ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ. Արցախը 2030 թվականին պետք է ունենա 200 հազար բնակչություն, սա այն է ինչի մասին մենք պետք է մտածենք։ Այսօր խոսում են խաղաղության օրակարգից։ Ժամանակին իշխանությունները մի թեզ էին պտտում, թե Արցախյան խնդրի կարգավորումը պիտի բխի երեք ժողովուրդների շահերից։ Ակնհայտ է, որ խաղաղություն ասելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները շատ տարբեր բաներ են հասկանում։ Ադրբեջանական պետությունը խաղաղություն ասելով հասկանում է Արցախի լիարժեք հայաթափում և Հայաստանի վերջնական կապիտուլացիան։ Խաղաղության այս ծայրահեղ տարբեր ընկալումները մենք պիտի հստակ արձանագրենք։ Բանակցելու համար պիտի բատնա ունենաս։ Հիմա գնաս նստես, ի՞նչ բանակցես, մենք այլընտրանք ունե՞նք։ Եթե մեր կողմից դրվի Արցախի դեմոգրաֆիկ իրավիճակը փոխելու, ծնելիության խրախուսման, Արցախում ապրող նորաստեղծ ընտանիքների աջակցման նպատակ՝ դա կփոխի իրավիճակը բանակցություններում։ Եթե բանակցություններին զուգահեռ իշխանությունը ասում է Արցախը 2030 թ-ին պիտի ունենա 200 000 բնակչություն,ես կասեի գնացեք՝բանակցեք։ Արման Աբովյան՝ ԲՀԿ, ԱԺ նախկին պատգամավոր. Այսօր գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ Դիտարկելով պրոցեսները որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և առհասարակ աշխարհում՝ Սիրիա, Լիբիա, Հյուսիսային Իրաք, պետք է հասկանալ մի բան,որ այլևս գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ։ 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ինչ ուզում անում է։ Չգիտես ինչու 44 օրյա պատերազմը դաս չեղավ մեր հասարակության համար առ այն,որ որ հարթակից ինչ գեղեցիկ ճառեր ուզում ես ասա՝միևնույն է իրականության հետ կապ չունի։ Այսօր գծվում են նոր աշխարհաքաղաղաքական սահմաններ, գծվում են նոր անվտանգային համակարգի դրույթները՝ թե ինչպես է ապրելու երկրագունդը։ Հայաստանը որևէ պարագայում, այս գործընթացներից զերծ մնալ չի կարող։ Սահմանները, որոնք գծվում են, անցնելու են նաև Հայաստանի տարածքով։ Մեզնից է կախված դրանք ինչպես ու որտեղով են անցնելու։ Տիգրան Աբրահամյան՝ ԱԺ պատգամավոր . Իրականում այն քայլերը, որոնք արվում են իշխանության կողմից խաղաղության օրակարգի շրջանակներում, մեզ մոտեցնում են նոր պատերազմի։ Կա մի մեծ մոլորություն, որ Հայաստանի իշխանությունների համար իջեցվել է խաղաղության օրակարգ, որովհետև այն, ինչի մասին խոսում է ՀՀ իշխանությունը և այն, ինչ ներդաշնակորեն ներկայացվում է ադրբեջանցիների կողմից՝ դրա մեջ ավելի շատ պատերազմ կա, քան՝ խաղաղություն։ Հանրային ընկալման մեջ տպավորություն կա, իբր կա օրակարգ և դա խաղաղությունն է, և դրան կողմ է իշխանությունը, և կան մնացածը, ովքեր դեմ են խաղաղությանը։ Իրականում այն քայլերը, որոնք արվում են իշխանության կողմից խաղաղության օրակարգի շրջանակներում՝ մեզ շատ ավելի են մոտեցնում պատերազմին, քան մնացած բոլոր ուժերի քայլերը կամ խոսքերը։ Իշխանության կողմից հայտարարված խաղաղության դարաշրջանում, ՀՀ սուվերեն տարածքը երեք անգամ ագրեսիայի ենթարկվեց և, ըստ պաշտոնական տեղեկությունների, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում Ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սուվերեն տարածքը օկուպացվեց, և սա տեղի է ունեցել խաղաղության օրակարգի պայմաններում։ Ցավալիորեն այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Արցախում, կանվանենք դա էներգետիկ ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ, թե առհասարակ՝անվտանգային ճգնաժամ, փոխկապակցված է բանակցային գործընթացների հետ և ցավալիորեն գնում է ավելի վատ սցենարով, քան փորձագետները հետպատերազմական ժամանակաշրջանում կանխատեսում են։ Հրանտ Մելիք Շահնազարյան. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար. Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ, ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։ Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանը՝ Արարատ Միրզոյանը չէ, Հայաստանը միայն ընդդիմադիրները չեն, Հայաստանը ամենից առաջ հենց մեր ժողովուրդն է։ Ես ավելքի քան համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր չէ ո´չ Հայաստանի ճակատագրի, ո´չ Արցախի ճակատագրի, ո´չ այն իրողությունների նկատմամբ, որոնք ձևավորվել են մեր տարածաշրջանում, բայց հայ հանրությունը ունի մի լրջագույն խնդիր․ մենք ապակողմնորոշված ենք։ Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ,ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։ Ապակողմնորոշված լինելուց բացի հայ հանրությունը հիասթափված է։ Հիասթափված է իր էլիտաներից, հիասթափված է մեր դաշնակիցներից, նույնիսկ մեր թշնամիներից։ Բոլորից, բոլորից և որպես սրա հետևանք, հասարակությունը սկսում է չկարողանալ խնդիրներ ձևակերպել, պահանջներ դնել իր առաջնորդների առաջ, ինչը մեզ թույլ է տալիս առավոտից երեկո հայհոյել Նիկոլ Փաշինյանին, որովհետև էլիտաները սկսում են զբաղվել իրենց օրակարգով և կտրվում են հասարակությունից։ Մինչդեռ կարևոր ուղերձն այն է, որ Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանը միայն Արարատ Միրզոյանը չէ, Հայաստանը միայն ընդդիմադիրները չեն, Հայաստանն ամենից առաջ հենց մեր ժողովուրդն է։ Այո, տրամաբանական է, որ պատասխանատուն նրանք են, քանի որ նրանք են իշխանությունը, բայց բավարարվելով նրանով, որ Փաշինյանը տականք է, ստոր է՝ խնդիրը չի լուծվելու։ Օրինակ՝ որպես հանրություն պետք է պահանջել Ռուսաստանից ապահովել Արցախի անվտանգությունը։ Չէ ո՞ր գազատարը փակելով՝ Ադրբեջանը նախ նաև թքում է այն փաստաթղթերի վրա, որի տակ դրված է Պուտինի ստորագրությունը։ Հանրային պահանջ է պետք, դրա արդյուքնում պիտի լինի գործողությունը։ Ռուբեն Մելքոնյան՝ թուրքագետ. Արևելքում պարտվածի ու հաղթածի միջև խաղաղություն չի կարող լինել։ Մանավանդ, որ այդ պարտվածի բանակցությունները շարունակում է վարել պարտվածը։ Պարտվածի «face»-ի հետ կարող է քննարկվել իր կապիտուլացիան ավարտին հասցնելու հարցը, բայց ոչ խաղաղությունը։ Մենք պիտի հստակ հասկանանք, որ այս բանակցություններում նույնիսկ տեսականորեն մենք ոչինչ չենք կարող շահել, որովհետև բանակցում են պարտվածները։ Ի՞նչ Սյունքի անվտանգություն։ Այս երկրում պահվում է ընդամենը մեկ մարդու անվտանգություն։ Գործընկերներս ասում են՝ ի՞նչ անենք իշխանությունները հեռանան։ Իրենց աշխատանքի արդյունքները մենք տեսանք. Արցախի մի հատվածի կորուստ, հանրային բարոյականության անկում, եկեղեցու թիրախավորում, հոգևորի նկատմամբ ատելություն։ Ինչքան աշխատեցին հերիք է, հիմա իշխանությունը պիտի աշխատի մի ուղությամբ՝աշխատի հեռանալ և մենք այստեղ պիտի օգնենք իշխանությանը։Ավելին11:0823.03.22 -
ՀասարակականՄիացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել 25 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութՄիացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։ «Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ գործիքը հանդիսանալ COVID-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի, շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու մեր կառավարության հանձնառության մաս», - ասել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար` ընդգծելով համավարակի դեմ պայքարին զուգահեռ առողջապահական այլ որոտներում գործակցելու կարևորությունը: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Հայաստանի Հանրապետության առողջապահական գերատեսչության հետ համատեղ աշխատանքները:Ավելին10:5523.03.22 -
ՀայաստանՄի անմեղ սիրով՝ ես քեզ սիրեցի․ Աննա Հակոբյանը երգում էՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքի իր էջում լուսանկար ու տեսանյութ է հրապարակել՝ գրելով․Ավելին10:4623.03.22 -
ՀայաստանԵրիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել է վերամբարձ կռունկի վրաShamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարեկները փորձել են օգնել աղջկան, սակայն նա հարցերին չի պատասխանել։ Ի վերջո, հաջողվել է բարձրանալով վերամբարձ կռունկի վրա իջեցնել աղջկան և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։ Շտապօգնության թիվ 12 բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում, ապա նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հանգամանքները պարզվում են։Ավելին10:3523.03.22 -
ԱրցախԵղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում դասեր չեն լինիԱրցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։Ավելին10:2523.03.22 -
ՀայաստանՄենք պետք է սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել․ Անդրանիկ ՔոչարյանՄենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել, որպեսզի Ադրբեջանը դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք, այս մասին 1in.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Եւ դրա համար մենք պետք է միակամ լինենք այս հարցերի մեջ։ Տեսեք, երբ գերիների հարցը շահարկվում էր, և դրանով անմիջապես ներքին լարվածության միջավայր էր ստեղծվում ընդդիմության կողմից, անընդհատ իրենք գերիների լարվածությունը բերում, փոխանցում էին ներքաղաքական մեր կյանք։ Երբ որ այդ խնդիրը, ի պատիվ նաև գերիների հարազատների, նրանք սառեցրին այդ շահարկումները, սկսվեցին նաև գերիների հանձնման պրոցեսները՝ օգտագործելով արդեն խաղաղարար երկխոսության գործիքները։ Եվ դա դարձավ իրականություն։ Ըստ էության, դա պետք է լինի շարունակական, և որպեսզի նա դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք՝ գազատարը փակելը,բացելը, մենք պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաև ապրել»,- ասել է նա։ Հարցին, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի Արցախը և Հայաստանը շարունակ չբախվեն այս խնդրին, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ այդ գործիքակազմից մեկը նաև միջազգային ճնշումներն են, սակայն միայն ճնշումները բավարար չեն։ «Վերջին հաշվով պետք է նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով չի մոտեցնում այն հիմնարար խնդիրների լուծմանը, որ կոչվում է խաղաղության բանաձև։ Եվ դրա համար պետք է խոսել, բոլոր մակարդակներով, նաև միջնորդների միջամտությամբ, նաև հրադադարի ռեժիմը պահող մեր ռազմավարական գործընկերոջ հնարավորությունների սահմաններում»,– ասել է նա։ Անդրանիկ Քոչարյանը նաև ասել է, որ գազատարը պայթեցնելը նորույթ չէ և հիշեցրել է, որ այդպես է եղել նաև 90-ականներին։ «Մի մոռացեք, որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում գրեթե շաբաթը երեք անգամ։ Վերանորոգում էինք, հետո էլի էին պայթեցնում, հետո ինչ–որ գործողություններ իրականացրեց հայկական կողմը, հետո հասկացան, որ գազատար պայթեցնելը որևէ հեռանկար չի ապահովում»,- ասել է նա։Ավելին10:1923.03.22 -
ԱրցախԱրցախում առատ ձյուն է․ կան փակ ավտոճանապարհներԱռատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ): Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Կիչան-Չլդրան Խաչեն միջշրջանային որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մաքրման աշխատանքներ են կատարվում Մարտունու շրջանի Ավդուռ, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Մյուրիշեն և Մուշկապատ համայնքներում (ձյան շերտը՝ 1-1,5մ): Դժվարանցանելի է Նոր Շեն, Պառավաթումբ, Կավահան, Մսմնա, Կաղարծի և Հաղորտի համայնքների ճանապարհները: Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների մարդատարների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:Ավելին10:1523.03.22 -
ՔաղաքականԵթե որևէ գաղտնի ինֆորմացիա չպետք է հաղորդեին պատգամավորներին, փակ նիստ անելու իմաստն առհասարակ չկար․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմության առաջարկով իշխանությունները փակ նիստ հրավիրեցին` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը: Նիստին որպես «հատուկ հյուր» հրավիրվել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմությունը, սակայն, նիստից դուրս եկավ զայրացած ու հիասթափված: Ոմանք նիստի կեսից դուրս եկան` համարելով, որ ոչ մի նոր բան չեն լսելու: Ավելի ուշ մեզ ասացին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի հստակ բան չեն հայտարարել իշխանությունները։ Չեն ասել ավելին, քան հրապարակավ են ասում: Միայն ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: Գեղամ Մանուկյանը Մհեր Գրիգորյանից էր հիասթափված, որը չի կարողացել Արցախում ստեղծված գազի խնդրի և այլ հարցերի վերաբերյալ նորմալ, ինֆորմացված պատասխաններ տալ, որը հույս կներշնչեր արցախցիներին: Մի խոսքով` անիմաստ նիստ է եղել, և իշխանությունը չի բավարարել ընդդիմության ակնկալիքները: Սակայն եթե որևէ գաղտնի, հրապարակման ոչ ենթակա ինֆորմացիա չպետք է հաղորդեին պատգամավորներին, փակ նիստ անելու իմաստն առհասարակ չկար»։Ավելին10:1323.03.22 -
ՏարածաշրջանԼարսը դեռ փակ է․ ռուսական կողմում կա 375 բեռնատար ավտոմեքենաՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։Ավելին10:1023.03.22 -
ՄիջազգայինՂազախստանում ամուսնական զույգը Պուտինի պատճառով բաժանվում էՂազախստանում կինն ամուսնուն դուրս է հանել բնակարանից և պատրաստվում է բաժանվել տղամարդուց, որի հետ ամուսնացած է արդեն 8 տարի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ փետրվարի վերջից ամուսինն ակտիվ տարվել է քաղաքականությամբ և մոռացել իր ընտանիքի մասին, գրում է caravan.kz-ը: «Ալեքսեյը միշտ հետաքրքրվել է քաղաքականությամբ, նա համացանցում կարդում էր պետությունների պատմության մասին հոդվածներ, հիանում որոշ պատմական դեմքերով: Իսկ վերջին երկու տարիներին նրա կուռքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Ամուսինս մեջբերումներ է անում նրանից, երեք անգամ վերադիտում Պուտինի ասուլիսները, ինչպես նաև փորձում էր ինձ ու մորս քարոզել, որ տեղափոխվենք Ռուսաստան։ Ինչո՞ւ, զարմանում եմ, երբ մենք նորմալ ապրում ենք Ղազախստանում։ Ամեն ինչ կա՝ աշխատանք, բնակարան, մեքենա, քոթեջ, դուստրը մեծանում է», - պատմել է կինը՝ Վիկտորիան: Կնոջ խոսքով՝ այն պահից, երբ ՌԴ-ն Ուկրաինայում սկսել է հատուկ ռազմական գործողություն, ամուսինը «խորասուզվել է լուրերի մեջ»։ «Նա մոռացել է աշխատանքի մասին... ամբողջ օրը հեռուստաալիքներ է նայում, զոմբիի պես սնվում է, օղի խմում հեռուստացույցի առջև, բղավում մեր վեց տարեկան երեխայի վրա, երբ նա անցնում է և խանգարում հեռուստացույց նայելուն: Փորձեցի խոսել ամուսնուս հետ, ասել, որ պատերազմն այնտեղ է, և չպետք է խանգարի ընտանեկան կյանքին։ Իսկ նա բղավում է. «Լռի՛ր, կին, արցունքներով Վովային չես օգնի»: Ես բարկացա, տնից վռնդեցի ու ասացի, որ այդ դեպքում թող Պուտինը նրան կերակրի, հագցնի ու խնամի։ Իսկ իմ ընտանիքն ունի իր քաղաքականությունը՝ բոլորը պետք է հոգ տանեն միմյանց մասին», - պատմել է կինը: Վիկտորիայի ամուսինը, նրա խոսքով, համաձայն է ամուսնալուծությանը, և հենց այն գրանցվի, կմեկնի Ռուսաստան։ «Այստեղ միայն տարօրինակ կլինի, եթե ես դատարանին ասեմ ամուսնալուծության պատճառները: Ստացվում է, որ այդ մարդը Պուտինի պատճառով կորցնում է իր ընտանի՞քը»,- հառաչել է կինը։Ավելին10:0323.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ | 23.03.2022Ավելին10:0123.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Իշխանությունները ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: «Ժողովուրդ» ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: «Հրապարակ» Փաշինյանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: «Հրապարակ» Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, ում ամիսներ առաջ ազատել էր: «Ժողովուրդ» Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումների 2022 թ-ին գնաճը Հայաստանում կկազմի միջինում 8.5%, 2023-ին՝ 5%: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:Ավելին10:0023.03.22 -
ՀասարակականՆա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները` մարտի 13-ին պաշտոնապես երդվեց: Սակայն մինչ օրս նախագահականի աշխատակազմը չի ձեւավորվել: Ընդամենը նախագահի մեկ օգնական է նշանակվել` ի դեմս Արմեն Ներսիսյանի: Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ ռեֆերենտներ: Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է վերջինիս հետ, ոմանք ավելի ուշ ազատվեցին: Տեղեկություններ են պտտվում, որ նախագահն ինքը չի ձեւավորելու իր աշխատակազմը, նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր: Խոսվում է, որ առաջիկայում Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, ում ամիսներ առաջ ազատել էր: Երեկ մենք փորձեցինք զրուցել Նաիրի Սարգսյանի հետ, ով օրեր առաջ Դուբայում հանգստանում էր եւ ասում, որ ուզում է բիզնեսով զբաղվել, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»:Ավելին09:5923.03.22 -
ՀասարակականՔՊ-ականները պայմանավորվել են` ինչ հարցեր այսօր կուղղեն Փաշինյանի․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ իշխանավորները մի քանի հարցեր են քննարկել: Ճիշտ է՝ հատուկ պայման են դրել ու պայմանավորվել միմյանց հետ, թե նիստի մանրամասներն իրենց ներսից դուրս չի գալու, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկները, բայց, մեր տեղեկություններով, այս մասով Փաշինյանը որեւէ վերջնական ու հստակ բան չի ասել թիմակիցներին: Իշխանականների քննարկելիք գլխավոր թեմաներից է եղել նաեւ այն, թե այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականներից ով ինչ հարց է տալու Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգային կարեւոր հարցերի մասին ՔՊ պատգամավորները հարց ուղղեն Փաշինյանին՝ կանխելով ընդդիմադիր պատգամավորների հավանական «ցավոտ» հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խոչընդոտմանը: Որոշել են, որ այդ մասին հայտարարություններ անելիս առավել քան զգույշ պետք է լինեն՝ զերծ մնալով կոշտ ու սուր ելույթներից: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: ԱԺ մեծամասնականները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց առաջնորդը մի շարք հարցերի մասով առավել հստակ ու կոնկրետ դիրքորոշում կհայտնի:Ավելին09:4423.03.22 -
ՀասարակականԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. ԱՄՆ դեսպանատան արձագանքը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խոսում են խաղաղություն հաստատելու մասին, ու թեեւ Ադրբեջանը շարունակում է կրակել եւ զոհեր պատճառել հայկական կողմին, այնուամենայնիվ, մարտի17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների տեսակետը գործընթացների վերաբերյալ: Այս կապակցությամբ մի քանի հարց ենք ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին. 1. Խաղաղության պայմանագրի գործընթացի մասին ձեզ ի՞նչ է հայտնի: 2. Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել: 3. Երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատման համար ձեր պատկերացրած մեխանիզմները կամ ճանապարհային քարտեզը ո՞րն է: 4. Դեռեւս նախորդ տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, ջանքեր գործադրո՞ւմ եք նրանց՝ Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնելու ուղղությամբ 5. Սահմանազատում ու սահմանագծում անելիս Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգության գոտի պե՞տք է ունենան: 6. Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը, քանի որ խաղաղ համակեցություն Ադրբեջանի կազմում ուղղակի հնարավոր չէ, ինքնորոշված արցախցիները դա կտրուկ չեն ուզում: Այս հարցերին «Ժողովուրդ» օրաթերթը ընդհանրական պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանատան կողմից, որը ներկայացնում ենք առանց կրճատման. «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել ու ընդլայնել դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին։ Առաջարկում ենք նաեւ ծանոթանալ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած վերջին հեռախոսազրույցների մամլո հաղորդագրություններին»։Ավելին09:3823.03.22 -
ԻրավականՆեմեց Ռուբոյի խնամի, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ԱՆ-ին և շահել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ՀՀ պրոբացիոն ծառայությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին քաղաքապետը պահանջել է, որ դատարանը ստիպի նախարարությանը եւ ծառայությանը բարենպաստ վարչական ակտ կայացնել եւ իրեն թույլատրել յուրաքանչյուր տարի՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Պատճառը նշված չէ: ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կայացնել վարչական ակտ՝ Ռուբեն Խլղաթյանին թույլատրելով յուրաքանչյուր տարի՝ 2022թ.-ի մարտի 15-ից մինչեւ 2025թ.-ի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա չէ, եւ ավելին՝ ենթակա է անհապաղ կատարման»:Ավելին09:3723.03.22 -
ՀասարակականԻնչո՞ւ էր Արարատ Միրզոյանը լարված ու ագրեսիվ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմայով փակ քննարկմանը Արարատ Միրզոյանը, ներկաների հավաստմամբ, լարված է եղել եւ ագրեսիվ։ Նա ընդդիմադիրներից մեկին մեղադրել է ագենտության մեջ․ «Ձեր հարցը ծնվել է այլ երկրի մայրաքաղաքում»։ Ակնարկել է, որ ինքը ծանր բեռի տակ է մտել, պետք չէ սադրել։ Ընդդիմադիրները փորձել են կորզել մի հարցի պատասխան՝ արդյոք իշխանությունն Արցախը դիտարկո՞ւմ է Ադրբեջանի կազմում` որեւէ կարգավիճակով։ Ի զարմանս ներկաների, Միրզոյանն անգամ տեսախցիկների բացակայությամբ չի ասել «ոչ»։ Դիվանագիտորեն ցրել է հարցը, թե՝ ես 5 կետերի մասին արդեն տեսակետ հայտնել եմ, դրանք ընդունելի եւ քննարկելի են ՀՀ-ի համար։ Ավելի ուշ ընդդիմությունն առաջարկել է ընդունել ԱԺ հայտարարություն, սակայն ՔՊ-ն մերժել է եւ չի մասնակցել քվեարկությանը»:Ավելին09:3423.03.22