Լրահոս

2022-03-23
  • Img default alt hy
    Հայաստան
    ՊՆ պարզաբանումը օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ․ Թաթոյան
    Խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր երեկ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան: Ձևակերպումներից ակնհայտ է, որ դա արվել է քաղաքական դրդապաճառներով՝ թույլ չտալու համար քաղաքական բնույթի դժգոհություններ և Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման փաստը մեր հանրությունից թաքցնելը, այդ ներխուժումը չկանխելը արդարացնելու համար: ՊՆ այդ հայտարարությունը խիստ դատապարտելի է, քանի որ անտեսում է ՀՀ սահմանային բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքների հարցերը: Օբյեկտիվ փաստերն են հաստատում, որ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվել մարդկանց արոտավայրերի մեծ մասը [մի քանի տասնյակ հեկտարով], վարելահողեր ու այգիներ, գերեզմանատունը և քաղաքացիական այլ վայրեր: Մարդիկ հայտնվել են հողագործությամբ ու անասնապահությամբ իրենց ընտանիքի եկամուտը վաստակելու լրջագույն դժվարությունների առաջ, նրանց մի մասն առհասարակ զրկվել է այդ տարածքներն օգտագործելու հնարավորությունից: Դիտարկումն էլ ո՞նց է լինում: ՊՆ-ի պարզաբանումից ու տեսանյութից ստացվում է՝ պետք է գյուղի ամեն տան մոտ տեղակայվի ադրբեջանական զինվորական, որպեսզի գյուղը համարվի դիտարկվո՞ղ: Դեռ մի հատ էլ հին ու նոր գյուղերի տեղակայման համեմատական ուսումնասիրություն են արել: Անվտանգությունն այսպե՞ս է որոշվում, սա ի՞նչ մոտեցում է: Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում: Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումը ՀՀ պետական մարմինների այն դատապարտելի հայտարարություններից է, որ օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ. որքան էլ միջազգայնորեն պնդենք, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է դուրս մղվեն մեր գյուղերի մոտից այն հիմքով, որ խաթարել են մարդկանց անվտանգությունը, անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական կողմը ՀՀ-ի դեմ օգտագործելու է ՊՆ երեկվա տեսանյութը և ՊՆ նախորդ պարզաբանումը՝ պատճառաբանելով, որ «իրենց զինվորականները Ներքին Հանդի մոտ ուղղակի «անմեղ» տեղակայված են և որևէ բարդություն մարդկանց համար կամ անվտանգության հարցեր չեն առաջացրել. հետո՞ ինչ, որ ներթափանցել են ՀՀ տարածք»: Ուստի, ՊՆ երեկվա պարզաբանումը լեգիտիմություն չունի և չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու կամ որոշելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցերում, հատկապես՝ միջազգային ատյաններում: Իրականում, ՀՀ ՊՆ-ն, եթե անելու էր հայտարարություն, ապա պետք է ցույց տար, որ ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Ներքին Հանդ, պետք է ներկայացներ, թե այդ երկրի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում կամ առնվազն պնդում արվեր այն մասին, որ ՀՀ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, այլ ոչ թե ղեկավարվեր քաղաքական դրդապատճառներով ու արդարացներ սեփական արարքներն, ադրբեջանական ներխուժումները հանրությունից թաքցնելը և ադրբեջանական զինվորականների արարքները ներկայացներ՝ որպես «անմեղ» տեղակայում:
    09:30
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն հաստատում է. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա
    Վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝ Ներքին Հանդում, որտեղ ադրբեջանական կողմը դիրքերն առաջ է բերել։ Դեռ 2021 թվականի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ՝ միջադեպերից խուսափելու համար։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա իրավիճակը՝ «Հետք»-ը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում էր ուղարկել՝ խնդրելով նշել, թե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվե՞լ է Շառլ Միշելի մատնանշած հատուկ կապը, եթե այո, ապա հայկական ու ադրբեջանական կողմերը ուղիղ շփում ունեցե՞լ են այդ կապով։ Պատասխանում, որը ստորագրել է ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանությունների նախարարությունների միջև հաստատվել է վերոնշյալ հատուկ կապը՝ հավելելով, որ «հնարավոր չէ տրամադրել բովանդակային տեղեկատվություն՝ ելնելով կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությունից»։ Այստեղ հետաքրքրականն այն է, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրի պաշտպանության նախարարների միջև, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն իր պատասխանում կիրառում է «նախարարությունների միջև ձևակերպումը»։ Հետևաբար, հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են գտնվում հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշում էին եվրոպացի պաշտոնյաները։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է նաև պատասխանել, թե ինչ կապի միջոց են կիրառում կողմերը։ Խոսքը հեռախոսի՞, տեսակապի՞, թե՞ մեկ այլ միջոցի մասին է։ Պաշտպանության նախարարությունը նաև չի նշում, թե վերջին անգամ երբ են կապ հաստատել կողմերը և, ի վերջո, արդյոք հնարավոր եղե՞լ է այդ կապի միջոցով կանխել երկու երկրի շփման գծում հնարավոր բախումները։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ «իրադրությունը ՀՀ պետական սահմանին կայուն է», իսկ «Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ մշտապես տարվում են աշխատանքներ Արցախի սահմանային հատվածներում տեղի ունեցող միջադեպերի կանխման և կարգավորման ուղղությամբ»։ Իսկ մեր այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Պաշտպանության նախարարությունը նշել է, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ նախագահի 25.12.2007 թ. թիվ ՆՀ-308-Ն հրամանագրով հաստատված ՀՀ ռազմական դոկտրինի և ՀՀ անվտանգության խորհրդի 10.07.2020 թ. որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության պահանջների կատարումը»։ Ե՛վ ռազմական դոկտրինում, և՛ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Մնում է, որ դա իրականացվի նաև գործնականում։
    09:25
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հունական գյուղ՝ հայկական սարերի մեջ. 270-ամյա «կուչ եկած» Մադանը
    Խոստացված ճանապարհորդութունը՝ դեպի Մադան: Գյուղ, որ գտնվում է Ալավերդի քաղաքից հինգ կիլոմետր հեռու, որտեղ ժամանակին բնակիչների մեծ մասը հույներ էին:
    08:30
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ռուսաստան-ՆԱՏՕ բախում կլինի, եթե ՆԱՏՕ-ն զինվոր ուղարկի Ուկրաինա». Մոսկվան զգուշացնում է
    Հումանիտար կատաստրոֆան պատմական չափերի է հասնում Ուկրաինայում: ՄԱԿ-ի տվյալով ռուս-ուկրաինական պատերազմի 28 օրերի ընթացքում գաղթական է դարձել այնքան մարդ, որքան երկրորդ աշխարհամարտի տարիներին: Զենքերը լռեցնելու համար արդեն երրորդ շաբաթը շարունակվող բանակցությունները արդյունք չեն տալիս, ըստ ռուսական կողմի, Կիևի անընդհատ փոփոխվող դիրքորոշման պատճառով: Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պայքարելու են արիաբար ու մինչև վերջ:
    00:00
    23.03.22
    Ավելին
2022-03-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը «բռնվել» է կեղծ տվյալներ հայտնելու մեջ, բայց լռում է․ «Yerevan.Today»
    Զարմանալի է, բայց ԱԳՆ պաշտոնական կայքի վերջին օրերի լրահոսում բացարձակապես ոչինչ չկա այն մասին, որ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնապես կեղծ տվյալներ է հայտնել հանրությանը, ինչի համար ներողություն է խնդրում (առնվազն): Միգուցե դա պայմանավորված է այն իրողությամբ, որ Արարատ Միրզոյանը երդվյալ քպ-ական է, նկատելի ներկայացուցիչներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիմի, որի ղեկավարին ու մնացյալ անդամներին բնորոշ է փաստերի նենգափոխումն ու դրանցով մանիպուլյացիաներ անելը: Դրանից կարելի է բխեցնել կամ ենթադրել, որ Արարատ Միրզոյանի համար ստելը, կեղծ տվյալներ հաղորդելը այնքան սովորական բան է դիտվում, որ նա, այսպես ասենք, լայեղ չի անում անգամ մի թեթևակի ներողություն խնդրել: Առհասարակ, խնդրո առարկա քպ-ական պաշտոնյան պերմանենտ ներողություն խնդրելու շատ ավելի ծանրակշիռ «տեղեր» ունի, ասենք՝ Թուրքիայի հետ սիլի-բիլի անելու և ոչ միայն այդ պահով: Բայց տվյալ դեպքում խոսքն ահա թե ինչ կոնկրետ հանգամանքի մասին է: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, մարտի 15-ին, անդրադառնալով ադրբեջանական կողմի ներկայացրած 5 կետանոց նախապայմաններին, Արարատ Միրզոյանը, մասնավորապես նաև հայտարարել է. «Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ»: Այս թեզը, ի դեպ, նույն շեշտադրումներով, շահարկել կամ գործածել են նաև Արարատ Միրզոյանի շեֆ Նիկոլ Փանշինյանը, վերջինիս այլ ենթակա-թիմայիններ, ի դեմս, օրինակ նախկին դի-ջեյ, հիմա՝ ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանի և նրա գործընկերուհի Մարիա Կարապետյանի: Սա բացահայտ քարոզչական թեզ է, ըստ որում՝ ակնհայտորեն մանիպուլյատիվ, և բուն Նիկոլի, ինչպեսև՝ նիկոլականների կողմից շրջանառվում է «սաղ նախկիններն են արել»-ի շրջանակներում: Իբր՝ նախկիններն էն գլխից ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ մեզանից ի՞նչ եք ուզում... Վերադառնանք սական կոնկրետ մեջբերվածին, որով ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը հրապարակայնորեն ու պաշտոնապես պնդում է. ա) Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ-ին անդամակցել են դեռևս 1991-ի դեկտեմբերի 8-ին՝ համապատասխան հռչակագիր ստորագրելով, բ) դա արել են համատեղ... ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մարտի 16-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունեցած ուղիղ եթերում և համապատասխան գրառմամբ մեկ առ մեկ ոչնչացրեց Արարատ Միրյոյանի ու նրա քպ-ական ձայնակիցների հիշյալ պնդումներն ու ցույց տվեց դրանց մերկապարանոց լինելը: Ավելի պարզ ասած, Արմեն Աշոտյանը Արարատ Միրզոյանին բռնացրեց հրապարակայնորեն ու պաշտոնապես կեղծ տվյալներ հայտնելու, է՛լ ավելի պարզ ասած՝ ստելու մեջ: Մասնավորապես, վկայակոչելով կոնկրետ փաստաթղթերը և եթերի ընթացքում ցույց տալով դրանք, հիմնվելով անհերքելի փաստերի վրա, Արմեն Աշոտյանը նշեց. Ա) «Սուտ է այն թեզը, թե՝ Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Բ) «Համաձայնագիրը, որի մասին խոսում է Միրզոյանը, իրականում, ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»: Գ) «Միրզոյանն ասում է, որ «համատեղ» են ստորագրել Հայաստանն ու Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը դա արել է 1992-ի փետրվարին, իսկ Ադրբեջանը՝ 1993-ի սեպտեմբերին»: Եվ, ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողի կողմից բացահայտ կեղծ տվյալներ հաղորդելու իրողությունը բացահայտելուց բացի, Արմեն Աշոտյանը միայնգամայն հստակ նշում է. «Համաձայնագիրը, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը: Հարց. եթե Միրզոյանը հղում է անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին, խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չի խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է»: Նշենք, որ վկայակոչեցինք Արմեն Աշոտյանի արձագանքի առավել մեղմ հատվածները: Բայց այդ մեղմ հատվածներն էլ բավարար են՝ համոզվելու համար, որ Արարատ Միրզոյանը կեղծ տվյալներ է հաղորդել՝ ԱՊՀ-ին ՀՀ անդամակցելու տարեթվի, իրավիճակի, ու պայմանների վերաբերյալ: Հազիվ թե ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողին, այսպես ասենք, «քաշել» են ԱԳՆ աշխատակիցները, որոնք, ենթադրենք, ոչ ճիշտ տվյալներով տեղեկանք են պատրաստել: Հուսով ենք, նիկոլիզմը ԱԳ աշխատակազմի ոչ բոլոր պրոֆեսիոնալ կադրերին է հասցրել վերացնել կամ համակարգից դուրս թողնել: Առավել համոզիչ է թվում այն վարկածը, որ ԱՊՀ-ին անդամակցելու (այն էլ՝ Ադրբեջանի հետ համատեղ անդամակցելու) վերաբերյալ թեզը, մնացյալ անկապ պնդումներով հանդերձ, հորինել է «ժուռնալիստ» Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ կիսատ-պռատությամբ և փաստերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, ապա հանձնարարել է իր ենթականերին՝ հնարավորինս շրջանառել այդ թեզը: Ենթակաները դեռ մի կողմ: Իսկ Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցնում ու հանդես գալով այդ կարգավիճակում, հայտարարում է մի բան, որը սուտ է: Ու, նույնիսկ ներողություն չի խնդրում, ասենք՝ «Արմենպրեսից» կամ այդ հարցազրույցը կարդացած մարդկանցից: Հրապարակման սկզբում, սարկազմով նշել էինք, թե դա զարմանալի է, իմկ վերջում անհույզ արձանագրենք՝ դա բնութագրական է նիկոլականների համար:
    23:21
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ այս իշխանությունից ազատվել․ հայտարարություն
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը Արցախի հանրապետության եվ հայաստանի հանրապետության նկատմամբ ադրբեջանի շարունակական ագրեսիայի եվ ահաբեկչության վերաբերյալ․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային Ժողովի օրակարգ էին մտցրաել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ՝ ներքո շարադրյալ բովանդակությամբ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց: Տապալելով Ազգային Ժողովի անունից հայտարարության ընդունումը, ապազգային այս իշխանությունը հերթական անգամ խոչընդոտեց մեր ազգային ու պետական շահերի առաջ մղման կարևոր քայլին: Ուշադրություն՝ տապալվեց մի հայտարարություն, որի հիմնական նպատակն էր Ադրբեջանի շարունակական հանցագործությունները հստակ ամրագրելը, դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը: Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ինքը չի հակազդում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, տնտեսական ճնշմանը, այլև՝ կանխում ու արգելափակում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն: Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով հայտարարության ընդունման տապալումն Ազգային ժողովում խորհրդարանական ըննդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ. Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝ • Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը սատարում է Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին, • Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար, • Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո, • Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ, • Անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա, օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը, • Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի: Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝ 1.Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը: 2.Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը»:
    22:42
    22.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյան-Զելենսկի. «ամեն ինչ որոշող ժողովուրդ»՝ Ուկրաինայում ու Հայաստանում և «չեզոք պետություն»
    Ուկրաինայի նախագահը պատրաստվում է պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկները հանրաքվեի դնել: Հայ փորձագետներին այս հայտարարությունը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ:
    22:15
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Նոյեմբերյան-Կոթի-Ջուջևան-Բաղանիս, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Վայք-Սիսիան-Գորիս-Կապան, Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի շրջանցիկ, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    22:05
    22.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Փող և զենք՝ Եվրամիությունից, մթերք՝ Ռուսաստանից. Մոսկվան հայտնում է «զգալի առաջխաղացման» մասին
    Դաշնության ՊՆ ներկայացուցիչն ասել էր, որ «Կինժալ» գերձայնային հրթիռով հարվածը ուկրաինական ռազմական օբյեկտներին հասցվել էր ավելի քան 1000 կմ հեռավորությունից:
    22:00
    22.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Այն ինչ անվանում են խաղաղություն, կապիտուլյացիայի շարունակությունն է». պատերազմի վտանգ կա
    Այն, ինչ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է անել թշնամու հետ միասին ու դա անվանում է խաղաղության դարաշրջանի բացում, շատ փորձագետներ որակում են կապիտուլիացիայի շարունակություն:
    21:45
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան միջոցներ է ձեռնարկում ականների մասին տեղեկությունների հետ կապված. Էրդողան
    Կապված Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության հետ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ՌԴ ԱԴԾ-ն կիրակի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չերնոմորսկ եւ Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել Բոսֆորի նեղուց եւ Միջերկրածովյան ավազանի ծովեր հոսանքների պատճառով անցած ականների կուտակումների հնարավորությունը: Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին խնդրել են հետեւել հոսընթաց ականներին Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը: Այս մասին Էրդողանը Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․«Այս հարցի առնչությամբ առաջին հերթին մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մի անհանգստացեք»։
    21:35
    22.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞վ է կասկածի տակ դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը. ՔՊ-ի «ծանր կացությունը»
    Հայաստանում վիրավորանքը քրեականացրած Նիկոլ Փաշինյանի թիմակիցները դեմ են, որ քրեական պատասխանատվության ենթարկեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողներին:
    21:32
    22.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    30 տարի առաջ այս մեռելային վիճակը չկար. իշխանություն-ընդդիմություն լեզվակռիվ՝ ԱԺ-ում
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 8 հոգանոց պավիրակությունը Բալիում մասնակցում է «Հասնելով զրո արտանետումների» խորագրով գագաթնաժողովի:
    21:15
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մոսկվա -Երևան չվերթն իրականացնող օդանավում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ
    Մարտի 22-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել:
    21:03
    22.03.22
    Ավելին
  • Արցախ
    Բաքվի գազային ահաբեկչությունն՝ Արցախում. քաղաքական առևտուր Երևանի հե՞տ
    Հայաստանի ԱԳՆ-ն «անթույլատրելի» է անվանել արցախահայության նկատմամբ բռնության աղաղակող քաղաքականությունը և հայտարարել.«Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում միջազգային հանրության հստակ արձագանքը»:
    21:00
    22.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Միրզոյանը հստակ չի ասում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Թուրքիային ու Ադրբեջանին պետք չէ զայրացնել»
    Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, թե ամենօրյա ռեժիմով զբաղվում են Արցախի խնդիրներով: Այսպես ՔՊ-ականը պատճառաբանել է, թե ինչու չեն միանում Արցախում հումանիտար աղետ առաջացրած Բաքվի ագրեսիվ գործողությունները դատապարտող հայտարարությանը:
    20:15
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետի նախկին խորհրդականը ծեծել է կնոջը և անչափահաս երեխաների հետ դուրս շպրտել․ հաղորդում հանցագործության մասին
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի։ Պատգամավորը կարդացել է Տերտերյանի կնոջ՝ Նաիրա Տերտերյանի նամակը․« 2005 թվականին ամուսանցել եմ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ամուսնությունը գրանցվել է նշված հանրապետությունում։ 2016 թվականին ընտանիքով՝ վերադարձել ենք Հայաստան՝ մշտական բնակության՝ մեզ հետ տեղափոխելով Ղազախստանում համատեղ աշխատած ֆինանսական միջոցները, բնակվել ենք Երևանում։ 2017 թվականին վերընշված ֆինսական միջոցներով Վայոց Ձորի մարզի Ռինգ և Չիվա գյուղերում ձեռք ենք բերել հողամասեր՝ մոտ 400 հեկտար, որի մեկ-երկորդ բաժնեմասը պատկանում է Մհեր Տերտերյանին, մյուս կեսը՝ ինձ։ 2020 թվականի փետրվարին Մհեր Տերտերյանը մի քանի շաբաթ տնից բացակայելուց հետո դառնալով տուն, ինձ ծեծելուց հետո երեք անչափահաս երեխաների հետ դուրս է շպրտել տնից՝ ինձ հայտարարելով բոմժ։ Հետագայում պարզվել է, որ 2019 թվականի փետրվարին մՀերը, չարաշահելով իմ վստահությունը, խաբեությամբ ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառելով իմ նկատմամաբ, տիրացել է իմ անվամբ գրանցված անշարժ գույքերին և բանկային հաշիվներին՝ 500 մլն դրամ։ Իմ տանը, իմ մեքենայի մեջ տեղադրել է գաղտնալսող սարքեր և այլն։ 2021 թվականին Մհերը իմ բանկային հաշիվներից յուրացրած գումարներով բացել և ֆինանսավորում է «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։
    19:31
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է․ կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ․ Դավիթ Բաբայան
    Արցախի պահպանողական կուսակցությունը դիմում է Ձեզ կոչով, հորդորով, խնդրանքով։ Թշնամին փորձում է տարբեր նենգ, անմարդկային ձևերով կոտրել մեր ոգին, խարխլել հավատքը, մեր շարքերում սերմանել վհատություն, խուճապ և հուսալքություն։ Սա նոր բան չէ․ այս ոճին մենք ծանոթ ենք տասնամյակներ ի վեր։ Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է։ Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր պատմական հայրենիքում։ Շատ ու շատ թշնամի ազգեր, ովքեր մեր նկատմամբ որդեգրել էին նույն գործելաոճը, անհետացել են պատմությունից՝ երբեմն չթողնելով իրենց մասին որևէ հիշատակ։ Նույն ճակատագրին են արժանանալու նաև մեր ներկայիս թշնամիները։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք առաջին հերթին՝ հոգով ուժեղ, պետք է հասկանանք՝ նման գործելաոճը ինչ-որ տեղ հետևանք է Ադրբեջանի՝ Արցախի հարցը իր ուզած եղանակով՝ այն է Արցախը ոչնչացնելով, լուծելու անկարողությամբ։ Դրա ամենակարևոր գրավականներից է ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը այստեղ՝ Արցախում։ Այդ է պատճառը, որ նրանք փորձում են, ժողովրդական լեզվով ասած՝ «զզվացնել» մեզ՝ դիմելով ստոր և անմարդկային քայլերի, որոնց թվում են գազմատակարարման պարբերական խափանումները։ Սիրելի՛ ժողովուրդ, մենք իրավունք չունենք կոտրվելու։ Հիշե՛ք՝ մեր սուրբ նահատակներն իրենց կյանքը նվիրաբերել են ոչ այն բանի համար, որ մենք վհատվենք և փոքրոգություն ցուցաբերենք։ Կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ։ Ուժ, համբերություն և անսասան հավատ բոլորիս։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
    18:25
    22.03.22
    Ավելին