Լրահոս
Հայաստան
11:35
23.03.22
146

Երիտասարդը հրկիզել է Աշտարակի դատաբժշկի ավտոմեքենան. նրան բերման են ենթարկել

Img default alt hy

Մարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12։45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը:
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։