Լրահոս
Արցախ
11:27
23.03.22
126

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել

Մարտի 22-ի դրությամբ կատարվել 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել։ 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: